Բարի օր Իրավական 

Սահմանադրական դատարանը օգոստոսի 29-ին կքննի Ռոբերտ Քոչարյանի դիմումը

analitik.am

Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ի գրավոր ընթացակարգով կքննի Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Ըստ այդմ, մեղադրյալ Քոչարյանը բարձր դատարանին խնդրում է ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։ Այս մասին հայտնում է Ազատությունը:

Բացի այս դիմումից, երկրորդ նախագահի գործով բարձր դատարանում ևս մի քանի դիմում կա։ Քոչարյանի ներկայացուցիչը ամիսներ առաջ ՍԴ էր դիմել նաև երկրորդ նախագահին մեղսագրվող Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից