Գլխավոր դատախազությունը մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանին։
Վերջինս հայտնել է նաեւ, որ պատրաստվում են դիմել դատարան։
Ավելի վաղ հայտնվել էր, որ Դավիթ Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել էր ԱԱԾ-ի այն որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը։