Բարի օր Իրավական 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է Գագիկ խաչատրյանին ձերբակալելու հարցը. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ խաչատրյանի փաստաբանների բողոքը, որը վերաբերում է ԱԱԾ-ի կողմից վերջինիս ձերբակալելու մասին որոշմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Խաչատրյանի փաստաբաններից Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը, ով ձերբակալվեց օգոստոսի 27-ին, մեղադրվում է ՊԵԿ նախագահ եղած տարիներին պետական միջոցները վատնելու մեջ:

Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ է, քանի որ մարդուն ձերբակալում են կամ հանցագործությունը կանխելու համար, կամ հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո, որպեսզի նա փախուստի չդիմի, իսկ Խաչատրյանը եթե փոխուստի մտադրություն ունենար, Գերմանիայից չէր վերադառնա Հայաստան՝ կիսատ թողնելով բուժումը:

 

Նույն շարքից