Իրավական 

Կատարվող փոփոխությունները չեն վերաբերում ոչ հայկական համարանիշով ավտոմեքենաներին. Քոչարյան

analitik.am

Հայաստանում ոչ հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների համար տուգանային միավորներով պատասխանատվության միջոցը չի կիրառվելու: Դրա համար գործող այլ սանկցիաներ կան: Այս մասին խորհրդարանում հայտարարեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Խորհրդարանը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից երեք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որն ավելի հայտնի է բալային համակարգի անցնելու անունով:

Քոչարյանը հայտնեց, որ նման վարորդներն իրենց խախտումների համար պատասխանատվության են ենթարկվում սահմանին, ընդհուպ հնարավոր է Հայաստան մուտքի արգելում:

Նույն շարքից