Իրավական 

Դատավորներից ոմանք դատախազության բողոքը «ԽԵԼՈՔ» կընդունեն վարույթ ու նույնքան «ԽԵԼՈՔ» այն կբավարարեն. Վարոսյան

analitik.am

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր էջում գրում է.

«Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008 թվականի նոյեմբերի 19-ին կայացված ակնհայտ ապօրինի դատավճռի դեմ։

Ուրախությամբ փաստեմ, որ դատախազությունը շեշտը դրել է Ս.Այվազյանի արդար դատաքննության իրավունքը խախտող այն փաստական հանգամանքների վրա, որոնք ես ու Լուսինե Սահակյանը բարձրացնում էինք Հայաստանի դատական բոլոր երեք ատյաններում։

Բայց զավեշտը կայանում է նրանում, որ հիմա մեր բողոքները ժամանակին մերժած դատավորներից ոմանք դատախազության բողոքը «ԽԵԼՈՔ» կընդունեն վարույթ ու նույնքան «ԽԵԼՈՔ» այն կբավարարեն։

Իսկ մենք շարունակենք երազել, որ Հայաստանում արդարադատություն իրականացվի հենց այսօր, հիմա, ոչ թե 10 տարի անց ու երազենք, որ մի օր Հայաստանը կունենա քաղաքական այժմեական քամիներից անկախ դատական համակարգ»:

Նույն շարքից