Բարի օր Իրավական 

Յուրի Խաչատուրովը ժամանեց դատարան

analitik.am

Այսօր՝ ժամը 13:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվում է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական առաջին նիստը:

Այս պահին դատարանի մոտ ակցիա են անում, ինչպես երկրորդ նախագահի կողմնակիցները, այնպես էլ նրա դեմ պայքարողները: Դատարանի մոտ է նաև Լևոն Քոչարյանը, ինչպես նաև ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, Մարտի 1-ի զոհերի հարազատները և այլոք:

Քիչ առաջ դատարան ժամանեց Յուրի Խաչատուրովը: Րոպեներ առաջ էլ ժամանել էին Սեյրան Օհանյան ու Արմեն Գևորգյանը:

Հավելենք, որ դատարանի մոտ ոստիկանական լուրջ ուժեր են կենտրոնացված:

Նույն շարքից