Ուկրաինայի իրավապահները հանցավոր խումբ են վնասազերծել: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն` հավելելով, որ վնասազերծվել է նաև խմբի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը, ով ավելի հայտնի է Սամվել Դոնեցկի անունով:
Հայտնվում է, որ Մարտիրոսյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված, նա կասկածվում է դիտավորյալ սպանության մեջ: 1990-ականներին նա Ուկրաինայում գլխավորել է քրեական խմբավորում: Նրա ազդեցության տակ են եղել Դոնեցկը, Զապորոժիան և Պոլտավսկի երկրամասը:
60-ամյա Մարտիրոսյանը, նրա 58-ամյա ընկերուհին և ևս երկու քաղաքացի մեղադրվում են ռեկետի, մարդ առևանգելու, զենքի վաճառքի և այլ ծանր հանցագործությունների մեջ:
Հայաստանի իրավապահներին արդեն տեղյակ են պահել Մարտիրոսյանի ձերբակալության մասին: