Հասարակություն Ֆեյսբուք 

Գագիկ Խաչատրյանի փաստաբանը` դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպի մասին

analitik.am

Փաստաբան Երեմ Սարգսյանն իր էջում գրում է.

«Լավ երբ է ի վերջո ավարտվելու այս կեղծավորությունը, երբ է ի վերջո ամեն ոք իր գործով զբաղվելու՝ ֆեյսբուքին հարմարվելու փոխարեն:

Նայում եմ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած անթույլատրելի միջադեպի վերաբերյալ պաշտոնատար անձանց ուշացած արձագանքներին, նայում եմ դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Բալայանի, Ալվինա Գյուլումյանի հետ տեղի ունեցած անթույլատրելի միջադեպերի վերաբերյալ նույն պաշտոնատար անձանց արձագանքի իսպառ բացակայությանը և այս ամենից մի բան է աչք ծակում՝ պաշտոնատար անձինք ղեկավարվում են ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, այլև՝ ֆեյսբուքով:
Եթե ֆեյսբուքում շատ է հնչում ինչ-որ խնդրի վերաբերյալ, ապա դրան արձագանքում են, բայց մինչև այդ ուսումնսիրում են, թե արդյոք արձագանքելու դեպքում իրենց պատկերացրած մեծամասնության կողմից քննադատության չեն արժանանա, այնինչ՝ ոչ թե պետք է քննադատության մասին մտածեն, այլև՝ օրենքի և իրական անհրաժեշտության, իրենք պետք է հասարակական կարծիքը ուղղորդողի դերում լինեն, քանզի ենթադրվում է, որ իրենց գործի պրոֆեսիոնալները պետք է լինեն:

Ցավում եմ նաև, որ այս հարցերում երկակի ստանդարտներ են կիրառում, ինչից իրենք ևս ներքուստ ամաչում են և գիտեն, որ խոսելու շատ տեղ չունեն, սակայն քանի որ կոնկրետ հարցին իրենց պատկերացրած մեծամասնությունը դաբրո է տվել, ուստի այլևս քաջաբար արձագանքում են:

Եթե ուշադիր լիենք լրահոսին և ֆեյսբուքին, ապա կնկատեք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպին առաջին հերքին բացասական արձագանքեցին գրեթե այն նույն անձինք, ովքեր նույն կերպ արձագանքել էին դատավորներ Ալեքսանդր Ազարյանի, Դավիթ Բալայանի, Ալվինա Գյուլումյանի հետ տեղի ունեցած միջադեպերին, որովհետև իրոք խնդրի մասին են բարձրաձայնում, այլ ոչ թե գովերգանքի արժանանանալու համար:

Հիմա կոչ իրավասու պաշտոնատար անձանց. լուրջ ջանքեր եք գործադրել դատավորներին վարկաբեկելու համար, պետական մակարդակով ձևավորել եք դատավորներին ազատորեն վիրավորելու և նրանց գործունեությանը խոչընդոտելու ազատության նախադեպ, հիմա պարտավոր եք կրկնակի ջանասիրությամբ վերացնել այդ անթույլատրելի գործելաոճը, ընդ որում, ոչ թե միայն ձեր համար ցանկալի որոշումներ կայացրած դատավորների մասով, այլև՝ առանց բացառության բոլոր դատավորների մասով:

Ու չփորձեք, սովորության համաձայն, ձեզ արդարացնել նախկին իշխանությունների հետ համեմատության միջոցով, քանի որ այդ հարցում ունեք ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց և այդ համեմատությունը ձեզ լավ բանի չի բերի:

Եվ վերջում, ուշադիր եղեք ձեր բոլոր հրապարակային հայտարարություններում և գործելաոճում, քանզի կոնկրետ պահի համար կատարած հայտարարությունը և նպատակահարմար գործելաոճը հետո դրվելու է ձեր առջև:

Օրինակ՝ երբ Աննա Դանիբեկյանի նկատմամբ նման անթույլատրելի վարքագիծ դրսևորած՝ ձերբակալված անձը ձեզ հրապարակային հարցնի, թե ինչու ՀՀ վարչապետին, ԲԴԽ նախագահին, այլ պաշտոնատար անձանց կարելի է նման հայտարարություններ անել, իսկ իրեն չի կարելի, ինչու մյուս դատավորների նկատմամբ նման անթույլատրելի վարքագիծ դրսևորած անձանց կարելի էր դա անել, նույնիսկ բռնություն գործադրել, հրապարակային վիրավորել ամենալկտի ձևով և մնալ անպատիժ, իսկ իրեն՝ ոչ, անկեղծ և հիմնավորված պատասխան չեք ունենալու, կրկին գեղեցիկ տեքստեր եք ասելու՝ ձեր պատկերացրած մեծամասնության կողմից ծափահարությունների արժանանալու համար, առանց հաշվի առնելու, որ ընդամենը մեկ ազդակից հետո նույն՝ ձեր պատկերացրած մեծամասնությունը նույն հայտարարության համար ձեզ է քարկոծելու: Նախադեպերն արդեն կան»:

Նույն շարքից