Ոստիկանությունն ուսումնասիրում է Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող Analitik.am-ի տեսանյութը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Սանասարյանը նախ հերքել էր տեղեկությունը, իսկ ավելի ուշ գրառում էր արել՝ նշելով, որ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային ու ընկել գետնին։