Բարի օր Իրավական 

Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր հետևանքներով հղի պետական ահաբեկչության տեսք. Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր էջում գրում է.

«Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացն արդեն ստանում է վտանգավոր հետևանքներով հղի պետական ահաբեկչության տեսք»:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված է.

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից