Բարի օր Իրավական 

Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները

analitik.am

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանն իր էջում գրում է.

«Դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամավճարները:

Հարգելի համալսարանականներ,

այն բանից հետո, երբ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը հուլիս ամսին արգելել էր ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին աշխատանքից ազատել թվով 29 աշխատողի, նա օգոստոս ամսից ապօրինաբար չէր փոխանցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների անդամավճարները (աշխատավարձի մեկ տոկոսը) տարբեր անհիմն պատճառաբանություններով, բացահայտորեն խոչընդոտելով ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բնականոն աշխատանքները և սոցիալական բոլոր ծրագրերի իրականացումը:

Այս իսկ պատճառով, մենք դատական կարգով բողոքարկեցինք ռեկտորի ժ/պ-ի այդ ապօրինի գործողությունը՝ պահանջելով պարտավորեցնել ռեկտորի ժ/պ-ին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների անդամավճարները օրենքով սահմանված կարգով գանձել և փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին:

Ի ուրախություն մեզ և ի հեճուկս Գեղամ Գևորգյանի դատարանը մեր բողոք - հայցադիմումը ընդունեց վարույթ և դատարանը, որպես հայցի ապահովում՝ պարտավորեցրեց ռեկտորի ժ/պ-ին ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների անդամավճարները գանձել և փոխանցել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բանկային հաշվին մինչև դատարանի կայացրած վերջնական վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Անդամավճարների գումարները փոխանցելուց հետո ԵՊՀ արհեստակցական կազմակերպության բոլոր սոցիալական ծրագրերը շարունակվելու են: Պայքարը հանուն ԵՊՀ աշխատողների կոլեկտիվ և անհատական իրավունքների պաշտպանության շարունակվում է»:

Նույն շարքից