Բարի օր 

Ումա Թուրմանը այսօր նշում է 45–ամյակը

analitik.am

Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը չորեքշաբթի նշում է 45–ամյակը։ 

 

 


Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը  ծնվել է 1970 թ.–ի ապրիլի 29–ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում։

 


Դերասանուհուն Ումա անունով է կոչել նրա հայրը՝ բուդդիզմի ամերիկացի մասնագետ Ռոբերտ Թուրմանը, հնդիկ աստվածուհու պատվին, գրում է Газета-ն։

 


27-ամյա կարիերայի ընթացքում Թուրմանը հասցրել է աշխատել հնարավոր բոլոր ժանրերում։ Այժմ դերասանուհին, ով վերջերս քննարկումների ալիք էր բարձրացրել շնորհիվ արտաքին փոփոխությունների, ըստ լուրերի, պատրաստվում է «Սպանել Բիլին» ֆիլմի 3-րդ մասի նկարահանումներին։

 


Նրա առավել հայտնի ֆիլմերից են՝ «Կատաղած շունը և Գլորիան», «Քրեական ընթերցվածք» (ներկայացվել է «Օսկարի»), «Գատտակա», «Վաթել», «Պատմական կուրություն» (ստացել է «Ոսկե Գլոբուս»), «Սպանել Բիլին», «Սպանել Բիլին- 2» և այլն։

 



 

 

Նույն շարքից