Բարի օր 

Այսօր Բուժքույրերի միջազգային օրն է

analitik.am

Ամեն տարի մայիսի 12-ին նշվում է ամենամարդասեր մասնագիտություններից մեկի ներկայացուցիչների՝ բուժքույրերի միջազգային օրը։ Այս մասին գրում է Calend-ը:


Ներկայում բուժքույրերը առողջապահության ոլորտում թվով ամենաշատ աշխատակցուհիներն են, քանի որ բժշկական պրակտիկայում ծառայությունների մեծ մասը ցուցաբերվում է բացառապես բուժքույրերի անձնակազմի կողմից:



Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է հայտնի անգլուհիներից մեկի՝ Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրը, ով Ղրիմի պատերազմի ժամանակ կազմակերպել է աշխարհում առաջին գթության քույրերի ծառայությունը:



Չնայած տոնը փաստացի ավելի քան 150 տարեկան է՝ միայն 1974-ի հունվարին է պաշտոնապես որոշում ընդունվել այն նշել մայիսի 12-ին:

Նույն շարքից