Բարի օր 

Շառլ Ազնավուրը այսօր նշում է ծննդյան 91-ամյակը

analitik.am

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, պոետ և դերասան Շառլ Ազնավուրը այսօր նշում է ծննդյան 91-ամյակը։

 

 

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում, նրա ծնողները հայ ներգաղթյալներ են։ Շառլը սովորել է մանկական արտիստական դպրոցում, իսկ հետո՝ Փարիզի TSF կենտրոնական դպրոցում։ Ինը տարեկանում նա արդեն ելույթ էր ունենում բեմում, երգում և խաղում, 19 տարեկանում նկարահանվում էր կինոյում։

 


1960-ականների սկզբին Ազնավուրն արդեն բավականին հայտնի էր, նա համերգներ էր ունենում Նյու Յորքի «Carnegie Hall» և «Ambassador Hotel» դահլիճներում, ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի «Reprise Records» ընկերությունում նա թողարկում է իր առաջին ամերիկյան ալբոմը։

 


Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Ազնավուրը ստեղծել է ավելի քան 1000 երգ, որոնցից շատերը երգել են համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր։ Մեծ շանսոնյեն ունի նաև հրաշալի դերասանական տվյալներ, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից