Բարի օր 

Ինչպես ճիշտ սկսել օրը

analitik.am

Այսպիսի մի միտում կա` ինչպես սկսես առավոտդ, այնպես էլ այն կշարունակվի, ուստի եկեք ճիշտ այն սկսենք.


Երբ արթնանում եք, մի շտապեք վեր թռչել անկողնուց և ոչ էլ նորից քնեք: Ձգվեք , որպեսզի արթնացնեք Ձեր դեռևս ննջող օրգանիզմը:

 

 

Լոգանք ընդունեք և հոգ տարեք այն մասին, որ լոգասենյակում Ձեզ հաճելի բույր տարածված լինի: Այդ բույրը պիտի բարձրացնի Ձեր տոնուսը, ոչ թե երազների գիրկը գցի: Փնտրեք ամենահաճելի ու վառ բույրը և այն տեղափոխեք լոգասենյակ:



Կատարեք շնչառական վարժություն: Ուղղակի խորը շնչեք ու արտաշնչեք: Ընթացքում` շունչ վերցնելիս, պատկերացրեք, որ ձեր դիմաց ծիածան է և օդի հետ ներս եք քաշում ծիածանի գույների ողջ դրական էներգիան: Իսկ արտաշնչելիս մտածեք, որ օրգանիզմից դուրս եք թափում վատ մտքերն ու էմոցիաները, իսկ եթե հիվանդ եք, ապա նաև ցավը:



Ապացուցված է, որ լավ ճաշացանկը պայմնավորում է լավ տրամադրություն: Նախաճաշին պետք է ուտել այնպիսի մթերքներ, որոնք օրգանիզմում կբարձրացնեն հաճույքի ու լավ տրամադրության հորմոնների քանակը: Այսինքն` պետք է ավելի շատ օգտագործել թխվածքաբլիթներ, վարսակ, հնդկաձավար, հազարի տերևներ, ծիրանաչիր և այլն:

 

Նույն շարքից