«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Հասարակությունն ճնշող մեծամասնությունը անտեղյակ է դատարանների գործունեությունից. Էդվարդ Նահապետյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանի կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ.

 


 


Կենսագրություն


 

Ծնվել է՝ 1959թ. Լենինական/Գյումրի/  քաղաքում։ 

1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

 

 1986 թվականից աշխատել է Ամասիայի Շրջանի Ագրոարդյունաբերական Միավորումում որպես ավագ իրավախորհրդատու:

 

 1989-1991 թվականներին փոխարինել է Ամասիայի շրջանի ժող. դատարանի դատավորին:

 

1991-1996 թվականները նշանակվել է Ամասիայի դատարանի դատավոր:

 

1996-1999 թթ. աշխատել է Գյուրու Մոսկովյան շրջանի դատարանի դատավոր:

 

1999-2001 թվականները աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր:

 

2001-2008 թվականները աշխատել է ՀՀ  Տնտեսական դատարանի դատավոր:

 

2008 թվականից մինչև օրս աշխատում  է ՀՀ Վարչական դատարանում դատավոր:

 

 

 

-Կայացրած դատական ակտերի հանդեպ քաղաքացիներն անվստահություն հաճախ են հայտնում` բողոքը տանելով վերադաս դատարան:

                           

-Կարելի է ասել ոչ հաճախ և կախված վճռի ելքից, քաղաքացիներն օգտվելով օրենքով իրենց տրված բողոքարկման իրավունքից կարող են բողոքարկել վերադաս դատարան, անկախ նրանից, թե նրանք վստահում են դատական ակտին, թե ցուցաբերում են կամայականություն: Դատական ակտի նկատմամբ անվստահությունը կախված է դատական ակտի վերանայման արդյունքից:

 

 

-Դատավորն արդարադատություն իրականացնելիս լինելով  ազատ  և անկախ  մարմին, ամբողջությամբ  կարո՞ղ  է  զերծ  մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից:

 

-Եթե դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումը չլինի, ապա գործի օբյեկտիվ դիրքորոշման արդյունքում դատավորը կարող է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից, քանի որ ՀՀ օրենսդրությունը լիարժեք տալիս է այդ հնարավորությունը և դատավորը կաշկանդված չէ և ազատ է որևէ պատասխանատվությունից:

 

                                                

-Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդկերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:


 

-Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման գաղափարին վերաբերվում եմ բացասաբար, հնարավոր է, որ այն ներդրվի Հայաստանի Հանրապետությունում, սակայն չեմ կարծում, որ կարդարացնի իրեն: 

 

-Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն    փոխհարաբերությունները, արդյոք  քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից,  թե՞ ոչ,  եթե ոչ,  ապա  ի՞նչ  անել  հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:



 

-Հասարակությունն ճնշող մեծամասնությունը անտեղյակ է դատարանների գործունեությունից, որի պատճառով հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները ՀՀ-ում գտնվում են ոչ բավարար մակարդակի վրա, իսկ քաղաքացիների վստահությունը պայմանական է` կախված վերջնական դատական ակտից: 



Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

Նույն շարքից