Բարի օր 

Այսօր Անջելինա Ջոլին դառնում է 40 տարեկան (լուսանկարներ)

analitik.am

Անջելինա Ջոլին ծնվել է 1975 թվականի հունիսի 4-ին՝ Լոս Անջելեսում: Նրա հայրը հայտնի դերասան Յոն Վոյթն է, իսկ մայրը՝ Մարսելին Բերթրանը, ով նույնպես դերասանուհի է։ 



Անջելինան կինոյում իր առաջին դերն է ստացել 1982 թ-ին։  Նա նկարահանվել է Յոն Վոյթն «Ելք որոնելիս» ֆիլմում:


 

Արդեն 14 տարեկանում նա հագուստի ցուցադրությունների ժամանակ մոդել էր աշխատում:



 «Ցանցահենները» (1995) ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթացավ Ջոնի Լի Միլերի հետ, ով դարձավ նրա ամուսինը։ 



1997 թ-ին «Ջորջ Ուոլաս» ֆիլմի նկարահանումներից հետո դերասանուհին երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի: Մեկ տարի անց Ջոլին միևնույն մրցանակը ստանում է «Ջիա» ֆիլմի համար:

 

 

«Միստր և միսիս Սմիթ» ֆիլմում նկարահանումներից հետո Անջելինան ամուսնացավ Բրեդ Փիթի հետ:



2006-ին ծնվեց նրանց դուստրը՝ Շիլոհ Նուվելը: 2008-ին Անջելինան լույս աշխարհ բերեց երկվորյակներ Նոքս Լեոնին և Վիվյեն Մարչելին:



Ջոլի և Փիթ զույգը 6 երեխա ունի, որոնցից 3-ը որդեգրված են:

 

angelina-jolie-40th-birthday

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից