Բարի օր 

ԱՄՆ-ում Հենրի Ֆորդը հիմնադրեց «Ford Motor Company»-ին

analitik.am

Ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը 1903 թ․-ի հունիսի 16-ին հիմնադրեց Ford Motor Company ընկերությունը։

Նա հիմնեց այդ կազմակերպությունը՝ բիզնեսի զարգացման համար հինգ տարբեր ներդրողներից ստանալով 28 հազ․ դոլար շահույթ։

Ford ընկերությունը համաշխարհային ճանաչում է ստացել որպես աշխարհում առաջին ընկերությունը, որ օգտագործել է մեքենա հավաքելու դասական կոնվեյերը։

Առաջնորդվելով «ավտոմեքենա` բոլորի համար» կարգախոսով՝ Ֆորդի գործարանները թողարկում էին ավտոմոբիլաշինության դարաշրջանի սկզբի ամենաէժան ավտոմեքենաները։

Ֆորդի «Իմ կյանքը, իմ ձեռքբերումները» գիրքը աշխատանքի գիտական կազմակերպման վերաբերյալ դասական աշխատություն է։

Ընկերության կողմից առաջին զանգվածային ճանաչում ստացած մեքենան Ford Model T–ն էր, որ թողարկվել է 1908—1927 թվականներին։

1920-ական թվականների վերջում ԽՍՀՄ–ի ղեկավարությունը պայմանագիր էր կնքել ընկերության հետ՝ Նիժնի Նովգորոդում ավտոգործարան կառուցելու նպատակով։ Խորհրդային նոր գործարանի առաջին մեքենաները «Ֆորդ» ընկերության մեքենաների երաշխավորված կրկնօրինակներն էին։

1930-ականների վերջում ընկերությունը չէր վայելում ամերիկյան զինվորականների վստահությունը՝ կապված հիմնադրի նացիստական իշխանությունների նկատմամբ անթաքույց համակարանք տածելու հետ։

1930-ական թվականներին Ford–ը նացիստական Գերմանիայի տարածքում արտադրություն կազմակերպեց և Վերմախտի կարիքների համար 12 հազար թրթուրավոր և 48 հազար անվավոր միավոր տեխնիկա թողարկեց։ Ընկերության ղեկավարը պարգևատրվեց Երրորդ ռեյխը բարձրագույն շքանշանով։ Չնայած դրան՝ երբ ԱՄՆ–ն սկսեց մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, ընկերությունը սկսեց զինվորական բեռնատարների և ջիպերի արտադրությունը ամերիկյան զորքերի համար։

Նույն շարքից