Բարի օր 

1815 թ. հունիսի 18-ին Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն կրեց

analitik.am

Վաթեռլոոյի ճակատամարտ, ճակատամարտ, որ տեղի է ունեցել Բրյուսելից 20 կմ հարավ գտնվողՎաթեռլոո բնակավայրի մոտ, Նապոլեոն Բոնապարտի բանակի (72.000 մարդ, 243 թնդանոթ) և անգլա-հոլանդա-պրուսական զորքերի (70.000 մարդ, 158 թնդանոթ) միջև, «Հարյուր օր» ժամանակաշրջանի վերջում։

Հունիսի 18-ին Նապոլեոնի բանակը գրոհեց Վաթերլոոյի մոտ դիրքավորված անգլա-հոլանդական զորքերի վրա։ Ֆրանսիական զորքերի գրոհները ետ մղվեցին` նրանց պատճառելով մեծ կորուստներ։

Մարտի թեժ պահին արևելքից մոտեցան պրուսական զորքերը, և ֆրանսիացիների աջ թևին նրանց հասցրած հարվածները վճռեցին ճակատամարտի ելքը։ Ֆրանսիացիները դիմեցին փախուստի` կորցնելով 32.000 մարդ և ամբողջ հրետանին, դաշնակիցները` 23.000 մարդ։

Այս ճակատամարտում կրած պարտության հետևանքով Նապոլեոնյան կայսրությունը վերջնականապես կործանվեց։

Նույն շարքից