Բարի օր 

1920 թ․ հունիսի 19-ին Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը, գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին

analitik.am

1920 թ․ հունիսի 19-ին Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը, գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորեց նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին:

1918 թվականի դեկտեմբերին, Արամ Երկանյանը դառնալով Հայաստանի Հանրապետության բանակի հատուկ հանձնարարությունների զինվոր, կարճ ժամանակում լիկվիդացրել է Լոռվա շրջանի, մասնավորապես՝ Ղարաքիլիսայի շրջակայքում գործող թյուրքական ավազակախմբերին։

1920 թվականի հունիսի 19-ին Թիֆլիսի Գոլովինսկու (հիմա՝ Ռուսթավելու պողոտա) փողոցում Արամը սպանեց Խան-Խոյսկուն և նրա երկու օգնականներին։

Այդ նույն ժամանակ Սողոմոն Թեհլիրյանն արդեն սպանել էր Թալեաթ փաշային, իսկ Արամը պետք է սպաներ Բեհաէտդին Շաքիրին։ Եվրոպական կրթություն ստացած, բժշկի դիպլոմով այս մարդը՝ Թալեաթի աջ ձեռքն էր և Իթթիհատի անթագադիր արքան։ Այդ նա էր, որ հազարավոր երեխաների թունավորեց ու կուրացրեց։

1922 թվականին մարտին գալով Բեռլին, Արամը եղավ Հայդենբերգ փողոցում, որտեղ մեկ տարի առաջ գնդակահարվել էր Թալեաթը։

1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցի վրա, կեսգիշերին Թալեաթի կնոջ աչքերի առջև գնդակահարվեցին Բեհաէտդին Շաքիրը և Ջեմալ Ազմին։

Նույն շարքից