Բարի օր 

1941 թ. հունիսի 22-ին Նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա և սկսվեց Հայրենական մեծ պատերազմը

analitik.am

«Հայրենական մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։

Հայրենական մեծ պատերազմն ավարտվեց ֆաշիզմի դեմ լիակատար հաղթանակով։

Խորհրդային Միությունը պաշտպանեց իր ազատությունն ու անկախությունը, ամրապնդեց իր սահմանների անվտանգությունը։ Ֆաշիստական լծից ազատագրվեցին և ազգային անկախություն ձեռք բերեցին Եվրոպայի շատ ժողովուրդներ, այդ թվում գերմանացիները։

Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։

Հայրենական մեծ պատերազմը պատմության մեջ եղած պատերազմներից ամենածանրն էր․ պատերազմում զոհվեց ավելի քան 20 մլն սովետական քաղաքացի (երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների 40%-ը), ավերվեցին հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու ավաններ: Նյութական վնասը կազմեց 2569 մլրդ ռուբլի։

Նույն շարքից