Բարի օր 

1894 թ. հունիսի 23-ին ստեղծվեց Միջազգային Օլիմպիական Կոմիտեն

analitik.am

Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ստեղծվել է ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի  նախաձեռնությամբ։

ՄՕԿ-ի կազմի մեջ սկզբում մտան 12 երկրների 14 ներկայացուցիչներ (Ռուսաստանից գեներալ Բուտովսկին), որոնք նաև իրենց երկրներում ազգային օլիմպիական կոմիտեների կազմակերպիչներն էին։

Առաջին նախագահ ընտրվեց Հունաստանի ներկայացուցիչ Դ․ Վիկելասը։

Օլիմպիական խարտիայի (հրովարտակ) բնորոշմամբ ՄՕԿ-ի գլխավոր խնդիրներն են․ օլիմպիական խաղերի ծրագրերի հաստատումը, նրանց պարբերաբար անցկացումը և կատարելագործումը, սիրողական սպորտի զարգացման կազմակերպումն ու ղեկավարումը, բոլոր երկրների մարզիկների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդումը։

ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։

1980 թվականին ՄՕԿ-ը միավորում էր 148 ազգային օլիմպիական կոմիտե և ուներ 89 անդամ։ Մինչև 1966 թվականը ՄՕԿ-ի անդամներն ընտրվում էին ցմահ, դրանից հետո ընտրվածները պետք է պաշտոնաթող լինեն 72 տարեկան դառնալիս։

ՄՕԿ-ի շտաբ-բնակարանը Լոգանն է (Շվեյցարիա)։ ՄՕԿ-ի 8-րդ նախագահն է Խուան Անտոնիո Սամարանչը (1980 թվականից, Իսպանիա)։

Նույն շարքից