Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկիրը ներկայացնում է միջազգային թիմային մրցաշարերում։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և չորս անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, մեկական անգամ էլ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր։