Հարցազրույց 

Նվեր ստանալիս մի տեսակ անհարմար եմ զգում. Արա Պապյան

ANALITIK.am-ի ամանորյա բլից հարցերին պատասխանում «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

 

Պարոն Պապյան, ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաորախ Նոր տարին

- Ուրախ Նոր տարիներն ընդհանրապես մանկության տարիներին են լինում, երբ դեռ հրաշքի սպասում կա: Մեծ տարիքում երևի 1991-1992թթ. է ուրախ Նոր տարի եղել, երբ առաջին անգամ որպես անկախ երկիր էինք տոնում այն:

 

Ի՞նչ եք թողնում 2014-ում` ավելի շատ ուրախությո՞ւն, թե՞ տխրութուն:

 

-Անձնական կյանքում ավելի շատ ուրախություն, ազգային-պետական  կյանքում ավելի շատ տխրություն:

 

Ի՞նչ կուզենայիք Ձեզ հետ  տանել 2015 թվական:

- Հավատս մեր պետության ապագայի նկատմամբ:

 

 Ամանորյա հոգսերը հաճո՞ւյք, թե՞ ձանձրույթ են պատճառում Ձեզ:

- Ավելի շատ ձանձրույթ են պատճառում:

 

Զղջացե՞լ եք 2014-ում. ինչի՞ համար:

-Զղջացել եմ, որ երկիրս արնաքամ է լինում արտագաղթով ու ես ոչինչ չեմ կարող անել:

 

Նվիրել եք սիրում, թե՞ ստանալ:

- Նվիրել եմ սիրում: Նվեր ստանալիս մի տեսակ անհարմար եմ զգում:

 

 

 2014թ. ի՞նչն է Ձեզ ամենից շատ զարմացրել և զայրացրել

-Զարմացրել է ԵՏՄ անադամակցությունը նման պայմաններով և նման հանգամանքներում, զայրացրել է ԵՏՄ անդամակցումը առանց ժողովրդի կարծիքն հարցնելու:

 

Չկատարած խոստումը ո՞րն է եղել:

- Ինքս ինձ խոստացել էի փաստաթղթերի ևս մի քանի ժողովածու տպագրության պատրաստել: Ցավոք չհասցրեցի:

 

 Լավագույն օրը

- Օգոստոսի 15-ը:

 

 Չիրականացած երազանքը, որ կփորձեք կյանքի կոչել 2015-ում:

-Երազում եմ Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվի իր ազգային շահերով: 

 

 Հավատում ե՞ք հրաշքներին

- Հրաշքների, քաղաքական անսպասելի զարգացումների առումով, հավատում եմ:

 

Իսկ Ձմեռ պապի գոյությա՞նը

- Ձմեռ պապիի գոյությանը դադարել եմ հավատալ: 

 

 ի՞նչ կցանկանայիք, որ նա բերեր Ձեր հարազատներին: 

- Անձամբ ինձ համար բան չեմ ուզում: Զավակներիս ու մերձավորներիս առողջություն ու հաջողություն եմ ուզում, երկրիս` առաջընթաց և սեփական կարևորության ու շահի գիտակցում:

 

Հունվարի 1-ից դառնում ենք ԵՏՄ-ի անդամ. Խոսակցություններ կան, որՀայաստանի և ԼՂՀ-ի սահմանի միջև մաքսակետեր են  դրվելու. Ի՞նչ եքկարծում, կյանքի կկոչվի՞ այդ գաղափարը:

-Իհարկե մաքսակետերը կդրվեն: Ստորագրված փաստաթղթերը դա են նախատեսում: Սկզբում ավելի մեղմ կգործեն, ապա կխստացնեն վերահսկումը:

 

Ըստ Ձեզ, տնտեսական ինչպիսի՞ տարի է սպասվում մեզ 2015-ում:

 

-Ծանր տարի է սպասվում: Նաև հավատում եմ, որ բեկումնային է լինելու, քանի որ հասնելու ենք անկման հատակին:

 

 Սովորաբար որքա՞ն գումար եք ծախսում ամանորյա սեղանի համար:

 

-Երբեք ծախսելիս չեմ հաշվում և դա երջանկության բաղադրիչներից եմ համարում  (երևի մի 500$ չափ ծախսվում է):

 

Սիրո՞ւմ եք, երբ  սեղանը ճոխ է լինում:

- Ճոխ սեղանների հետևից չեմ ընկնում:

 

Ամանորյա ո՞ր ուտեստն եք համարում ավանդական :

-Միակ ավադական ուտեստը, որ պիտի լինի՝ թփով տոլման է:

Ո՞րն է 2014 թվականի քաղաքական ամենամեծ կորուստն ու քաղաքական ձեռքբերումը

 

 

-Քաղաքական ամենամեծ կորուստը ԵՏՄ անդամակցումն էր: Քաղաքական ձեռբերում ցավոք սրտի չեմ տեսնում:

 

 Կա՞ ընտանիք, որին, որպես ավանդույթ, օգնում եք այս օրերին:

-Կոնկրետ մի ընտանիք կամ կազմակերպություն չկա:

 

ANALITIK.am-ի կազմակերպած ԱՍ մրցանակաբաշխությանը դուք ճանաչվեցիք տարվա լավագույն վերլուծաբան: Դա պարտավորեցնո՞ղ պարգու է, եւ առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում նման միջոցառումներին:

 

- Նման միջոցառումներով չէ,  որ որոշում է մասնագետի մակարդակը: Այսուհանդերձ, նման պարգևը որոշակի հասարակական ճանաչման վկայությունն է: Ցնակացած պարգև պարտավորեցնող է:

 

Ի՞նչ եք մաղթում հայ ժողովրդին և ANALITIK.am-ի ընթերցողին:

- Հայ ժողովրդին մաղթում եմ կորով և համբերություն: Մեզ դեռ ծանր օրեր են սպասվում:  Մաղթում եմ, որ ժողովուրդը ի վերջո դառնա սեփական ճակատագրի կերտողը: ANALITIK.am-ի ընթերցողը մեր ժողովրդի մի հատվածն է, հետևաբար մաղթում եմ նույնը: Ի հավելումն՝ մաղթում եմ, որ հնարավորություն ունենա ավելի լուրջ վերլուծություններ կարդալու:

 

 

Զրուցեց` Հասմիկ Մովսիսյանը

 

Նույն շարքից