Հայաստան Քաղաքական Հարցազրույց գլխավոր Մամուլի տեսություն 

ՄԻՊ-ն իր զեկույցը կազմելիս փորձ է արել այնպես անել, որ մի քիչ իշխանությունը գոհ մնա, մի քիչ՝ ընդդիմությունը. Սամվել Ֆարմանյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Մարդու իրավունքների պաշտանի ինստիտուտի ներկայիս վիճակի, ներքաղաքական գործընթացների շուրջ զրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ Դուք բավականին կոշտ կարծիք հայտնեցիք: Ի՞նչը Ձեզ ստիպեց նման կոպիտ ելույթ ունենալ:

Իմ կողմից հնչեցված ելույթն ուղիղ համեմատական է ՄԻՊ-ի զեկույցի անլրջությանը: Ես ներկայացրեցի իմ տեսակետը՝ հիմքում դնելով  փաստեր.

1.ՄԻՊ-ի ինստիտուտն ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Հայաստանում,  հիմքում պետք է ունենա  հանրային բարձր հեղինակություն: Եթե  մենք հետեւենք քննարկումներին, ապա կտեսնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը   ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կողմից  չի ընկալվում, չկա այդ վստահությունը: Քաղաքացիական ակտիվ հատվածի,  տարիներ շարունակ գործող տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների մոտ նույնպես չկա  վստահություն դեպի  ՄԻՊ-ը:

Հաջորդ կարեւոր գործոնը ՄԻՊ-ի գործունեության մասով հանրային տեղեկացվածությունն է, որ ոչ միայն բարձր չէ,  այլ նաեւ վերջին տարիներին նվազել է: Այսպիսով, կարող ենք փաստել, որ հանրային հեղինակությամբ  օժտված ՄԻՊ չունենք:

2.Մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցում անվերջ հղում է կատարում միջազգային տարբեր կազմակերպություններին, բայց չէ՞ որ ՄԻՊ-ն իր գործունեությունը  ծավալում է ՀՀ-ում, ուստի պետք է ունենա  ենթադրություններ, որոնք հիմնված կլինեն  իր սեփական ուսումնասիրությունների վրա:  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին պետք է հղում անեն, այլ ոչ թե ինքն իր զեկույցում պետք է հղում անի միջազգային տարբեր կազմակերպություններին:

3.Տարբեր կարեւոր հարցերի մասին ծիծաղելի եւ փնթի ներկայացված կարծիքներ կան:

Ես իմ ելույթով  ցանկացա իմ կարծիքը ներկայացնել: Մենք կարող ենք աչք փակել կամ էլ ասել այն, ինչ մտածում ենք, բայց փաստը մնում է փաստ, որ մենք այս ընթացքում կորցնում ենք ՄԻՊ-ի նման կարեւոր ինստիտուտը:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից