Բարի օր 

Այսօր Նելսոն Մանդելայի միջազգային օրն է

analitik.am

Հուլիսի 18-ը նշվում է Նելսոն Մանդելայի միջազգային օրը։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի ԳԱ կողմից 2009թ. նոյեմբերին:

Միջազգային տոների օրացույցում նոր ամսաթիվը ներառվել է՝ ի նշան խաղաղության և ազատության գործում Աֆրիկայի նախկին նախագահի ունեցած ներդրումների:

Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է:

Ապարտեիդի գոյության ժամանակաընթացքում նա եղել է մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, ինչի համար 26 տարի անցկացրել է բանտում: 1990թ. իրավապաշտպանը ազատ է արձակվել, իսկ 1993թ. արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Նույն շարքից