Ֆեյսբուք 

Սևանա լիճը աշխարհի քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո

Սևանա լիճը աշխարհի քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է (1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (Հվ. Ամերիկա, 3819 մետր): Իր մեծությամբ Հայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝ ամենամեծ լիճն է:

Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանը: Լիճը նախկինում կոչվել է նաև Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով:Սևանը կազմված է 2 անհավասար՝ հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան մասերից, որոնց պայմանականորեն անվանում են Մեծ և Փոքր Սևաններ: Մինչ լճի մակարդակի իջեցումը՝ կար Սևանա կղզին, որն այժմ վեր է ածվել թերակղզու: Նրա վրա է գտնվում միջնադարյան վանքը:
Բուն նյութ

Այսօր Սևանա լճի ջուրը մաքուր չէ, դրան խոչընդոտում են մի շարք հանգամանքներ.
Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության ծավալումը:
Լճի մակարդակի անընդհատ տատանումները:
Ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը:
Ափամերձ անտառների ջրի տակ մնալը:
Լճի հարևանությամբ գտնվող քաղաքներին և լճափերին կառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը:

1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5 մլրդ խմ: Ջրի մակարդակի արհեստական իջեցումը հանգեցրել է մի շարք էկոլոգիական խնդիրների.
Լճի մակարդակի իջեցման հետևանքով մեծացել է լիճը թափվող գետերի քայքայիչ աշխատանքը և լճի հատակը լցվել է տիղմով:

Լճի մակարդակի իջեցման հետևանքով բարակել է լճի շերտի հաստությունը: Այդ պատճառով Արեգակի ճառագայթները ափամերձ մասերով թափանցում են մինչև լճի խորքերը և տաքացնում են ջուրը: Դրա հետևանքով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, ինչը հանգեցնում է լճի ճահճացմանը և մահացմանը:
Վատացել են ձկների աճի և բազմացման պայմանները, փոփոխվել է նրանց քանակային և տեսակային կազմը:

Պակասել է գոլորշացող ջրի քանակը, փոխվել են լճի ավազանի միկրոկլիմայական պայմանները, այսինքն ամառը 1-2 աստիճանով ավելի շոգ է, ձմռանը՝ ավելի ցուրտ: Այդ պատճառով լիճը ամեն տարի սառցակալում է:
Ցամաքել են շատ աղբյուրներ:
Սևանա լճի բնապահպանական խնդրի հետ, մասնավորապես, նրա ճահճացման հետ կապված, վերջին տարիներին իշխանությունների կողմից իրականացվում է հետևողական քաղաքականություն լճի մակարդակի բարձրացումն ապահովելու համար: Կառավարության պլանների համաձայն, 30 տարվա ընթացքում լճի մակարադակը կբարձրանա 6.5 մետրով և կկազմի 1903.5 մետր, ինչն անհրաժեշտ է լճի ինքնամաքրման բնական էկոլոգիական գործընթացների ապահովման համար:

Եզրակացություն
Այսպիսով` Սևանա լճի ջուրը ներկայումս հեռու է մաքուր ջուր համարվելուց: Մարդկային գործոնը մեծապես նպաստել է լճի էկոլոգիական վիճակի վատացմանը: Մինչև բոլորը չհասկանան Սևանա լճի նշանակությունն ու կարևորությունը, չգիտակցեն, որ Սևանը ազգային հարստություն է, որ նրա ջրով ենք մենք ապրում և չկեղտոտել, Սևանի հիմնախնդիրը չի լուծվի:

Հեղինակ՝ Սիլվա Ադամյան

Նույն շարքից