Բարի օր 

1868 թ. օգոստոսի 18-ին ֆրանսիացի աստղագետ Պիեռ Ժանսենը հայտնագործեց Հելիում քիմիրական տարրը

analitik.am

Հելիում լատ.՝ Helium, գտնվում է Մենդելևի պարբերական համակարգի երկրորդ խմբի գլխավոր ենթախմբում, որի նշանն է He և ատոմային թիվը՝ 2։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 2, ատոմական զանգվածը՝ 4,0026:

Բնածին հելիումը բաղկացած է երկու կայուն իզոտոպից՝ 3He և 4He (վերջինը անհամեմատ շատ է):

Հելիումը տիեզերքում ամենատարածվաց տարերից է, զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ջրածնից հետո։ Բացի այդ հելիումը քիմիական նյութերում երկրորդ տարրն է իր փափկությամբ (ջրածնից հետո): Գոյություն ունեցող բոլոր հայտի նյութերից ունի ամենացածրն եռման ջերմաստիճանը։

Կիրառություն

Հեղուկ հելիումը օգտագործվում է գիտական զանազան հետազոտություններում՝ որպես սառեցնող միջոց։ էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի։

Հելիումը քիմիական կայուն միացություն չի առաջացնում. արդյունաբերության մեջ ստանում են հելիում պարունակող բնական գազերից՝ անջատելով այն խորը սառեցմամբ (բոլոր գազերը հեղուկանում են, բացի հելիումից):

Բարձր ջերմահաղորդականության, քիմիական իներտության և նեյտրոնների հետ միջուկային ռեակցիայի մեջ մտնելու շատ քիչ ունակության շնորհիվ հելիումն օգտագործում են ատոմային ռեակտորները սառեցնելու, իսկ ոչ մեծ խտության և անայրելիության շնորհիվ՝ օդապարիկները լցնելու համար։ Շնորհիվ իներտության, հելիումը լայնորեն օգտագործում են պաշտպանական մթնոլորտ ստեղծելու՝ ակտիվ մետաղները հալելիս, կտրելիս և եռացնելիս։

Հելիումը ավելի պակաս էլեկտրահաղորդիչ է, քան արգոնը, այդ պատճառով հելիումը մթնոլորտում էլեկտրական աղեղը տալիս է ավելի բարձր ջերմաստիճան, որով նշանակալիորեն բարձրանում է աղեղային եռակցման արագությունը։

Արժեք

  • 2009 թվականին մասնավոր ընկերություններում գազային հելիումի գները կազմում էին 2,5-3 $/մ³:
  • 2010 թվականին Եվրոպայում հեղուկ հելիումի գները 1 լիտրը կազմում էր մոտ 11 եվրո: 2012 թվականին 1 լիտրը 23 եվրո։

Նույն շարքից