Մարդիկ աստիճանաբար հարմարվեցին զորավարժություններ կոչվածին, առաջին օրվա պանիկան չկա: Արդեն գիտակցում են, որ պատերազմի մեջ գտնվող երկրի համար այսպիսի զորավարժություններն անհրաժեշտ են: Աստված մի արասցե լայնածավալ գործողությունները սկսեն, մենք ոչ թե անակնկալի կգանք, այլ պատրաստ լլինենք թշնամու յուրաքանչյուր գործողության:
Ադրբեջանցիների ինտենսիվ գործողությունները ոչ այլ ինչ են քան հիստերիկ ու հուսահատ քայլ: Նավթի համաշխարհային գները ընկնում են, Թուրքիան անելանելի վիճակում է, ներքին խնդիրները Ադրբեջանում արդեն ահագնացող են դառնում, միջազգային կառույցները ճնշում են: Ի՞նչ է մնում անել ազերներին, եթե ոչ ամեն ինչում մեղադրել հայերին ու կրակել հայերի ուղղությամբ:
Անցնենք ֆուտբոլին, ավելի շուտ անցնենք ֆուտբոլի վրայով: Մեր հավաքականը դարձել ա եսիմ ինչ: Մի քանի հոգի խաղում են, մնացածը բուլվարային դիտորդների նման դաշտում են, որովհետև փյունիկում են խաղում: Անձնական ամբիցիաներով ֆուտբոլ ենք պահում: Դաշյանին չենք կանչում հավաքական, բայց եսիմ ով պետք է խաղա, որովհետև Փյունիկից է և այլն: Սարգիս Հովսեփյանը, վաստակ ունի, բայց լավ պաշտպանից բացի ավելին չի կարող լինել հավաքականի համար, փոխեք էդ մարդուն, ոչ իրան տանջեք ոչ մեզ:
Սլավա Սարգսյանի հաղորդումներից մեկն էլ ձայնագրելու եմ ու երբ քունս չտանի միացնեմ, որ կարողանամ քնել: Ախպեր հո զոռով չի, էդ մարդը էլ այլևս չի կարողանում մեկնաբանել, խոսում է ամեն ինչի մասին, բայց մեջը նյութ չկա: Իրան էլ փոխեք ու էլի տանջանքներից ազատեք: Երեկ խաղի երկրորդ կեսը չեմ նայել, որովհետև ֆուտբոլիստները ֆուտբոլ չէին խաղում, մեկնաբանն էլ քիչ էր մնում սահմանադրական փոփոխություններից խոսեր: Բարոյական հաղթանակն էլ դարձավ անցյալ էս ուր ենք հասել: