Դաժանություն...
Մարդիկ շարունակում են հանդիպումենրի շարքը նախագահի հետ: Շատերն ասում են, որ այդ հանդիպումներով քաղ գործիչները կորցնում են իրենց դեմքը և այլն: Ժողովորդ ջան հանդիպումներով մարդիկ դեմք չեն կորցնում, սովորեք էլի, որ իշխանությունն ու ընդդիմությունը իրար հետ խոսելու ու քննարկելու համար են ոչ թե առճակատվելու: Նորից եմ ասում դա լավ է, որ ըդդիմությունը խոսքի հնարավորություն ունի ու կարող է իր կարծիքն արտահայտել: Իսկ ով էլ դեմքը կորցնում է ուրեմն կորցրած է գնացել հանդիպման:
Նայում եմ կադրեր, թե ինչպես են փախստականները փորձում անցնել Եվրոպա, թե ինչպես են մանկիկները լացում ու ինչպես են հայրերը գրկած վազում իրենց երեխաններին(100 տարի առաջ մենք ենք այսպես փախել), իսկ ինչ-որ լրագրողիկ իրան իրավունք է վերապահում ոտքով հարվածել այս կամ այն փախստականներին: Նույն Եվրոպան է մեղավոր, որ մարդիկ այս իրավիճակում են: Չեք կանգնում Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմը, չեք դադարեցնում Սիրոիայում պատերազմեը դե վայելեք:
Սերգեյ Աքսյոնովի հարցն այս պահին համար մեկն է: Ինչո՞ւ է նա եկել Հայաստան: Երևի թե այս ամենը այսքան մեծ աղմուկ չբարձրացներ, եթե հայերը էլ ավելի սեփական շահը գնահատող լինեին, թե չէ աշխարհին պատմում ենք մեր տուն ով էկավ ով գնաց: Պաշտոնական այց չկա, հրավեր չկա, գուցե բանակային ընկերոջն է եկել տեսակցի: Մի բան չիմացած սկսում են վերլուծությունները: Մարդ կա 5 րոպեն մեկ վերլուծություն ա գրում: