Էրդողանը ցանկանում է Թուրքիայում քրդերի պայքարն ազգայնական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ: Այս մտքին հակված եմ՝ ունենալով մի քանի հիմնավոր փաստեր: Այսպես, Էրդողանն անընդհատ հրավիրում է նիստեր, ժողովներ քաղաքական ֆիգուրներով, այն դեպքում, երբ երկիրը փաստացի գտնվում է ռազմական վիճակում, անգամ զոհվում է խաղաղ բնակչությունը: Եթե նույնիսկ հրավիրվում է նիստեր, քննարկումներ զինվորականների հետ, ապա դա մնում է հանրության համար անհասանելի լուր: Միայն մեկ անգամ է տեղի ունեցել անվտանգության նիստ, երբ Դավութօղլուն անգամ ընդհատեց շրջագայությունը երկրում և վերադարձավ Անկարա: Անգամ պարետային ժամերը կայացվում են քաղաքական ֆիգուրների՝ նահանգապետերի կողմից: Թուրքական գերատեսչությունների կողմից տարածվող հաղորդագրություններում զինվորականներին և զինվորական զրահապատ մեքենաները ներկայացնում են որպես ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ, իսկ զինյալ քրդերին՝ ահաբեկիչներ: Քրդերի ազգայնական պայքարը քաղաքական դաշտ տեղափոխելով՝ Էրդեղանը խուսափում է հետագայում քրդերին կոտորելու համար հնարավոր միջազգային պատասխանատվությունից: Իրադարձությունները Թուրքիայում զարգանում են գլխապտույտ արագությամբ, հնարավոր չէ կռահել, թե հաջորդ պահին Թուրքիան ինչպիսի պատմական իրավիճակում կարող է հայտնվել:
Էրդողանը ցանկանում է Թուրքիայում քրդերի պայքարն ազգայնական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ