Ֆեյսբուք 

Չարժի մեր ընդհանրական մարմնի վերքերի սարսափելի նկարները, ցեղասպանության տեսարանների նկարները տեղադրել ՖԲ-ում

Հրաչյա Ամիրյանը գրում է իր ՖԲ էջում.

Մի վերջին անգամ այս թեմայով...

Ընկերներ ջան, կներեք, որ այս ուշ ժամին տհաճ թեմա եմ շոշափելու, բայց ասելիքս կարևոր է, ուստի խնդրում եմ մինչև վերջ կարդացեք:

Նախ խնդրում եմ պատկերացրեք մի մարդու, որի մարմնին բազմաթիվ ծանր վերքեր կան: Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ մարդն իր վերքերը բուժելու փոխարեն դրանք լուսանկարի ու այդ սարսափազդու լուսանկարները հանրայնացնի, ասենք տեղադրի ֆբ-ում: Պատկերացրեցի՞ք;

Իսկ հիմա մտածեք, թե դա ինչ ռեակցիա կառաջացնի, մենք ինչ կմտածենք այդ մարդու մասին ու ինչ կզգանք նրա նկատմամբ: 


Մենք կմտածենք, որ էդ մարդը հաստատ ադեկվատ չի, նորմալ բան չի անում: Կմտածենք, որ նա ուզում է իր նկատմամբ ուշադրություն հրավիրի այդ ձևով: Բայց դա հիստերիա է, դա ցուցադրականություն է, մազոխիզմ է: Ի՞նչ նպատակով է նա դա անում: Ուզում է խղճահարություն առաջացնի՞ իր նկատմամբ: Դա նրան դուր է գալի՞ս: 
Էդպիսի արարքը, միգուցե, ոմանց մոտ իրոք խղճահարություն առաջացնի: Բայց դա, հաստատ, հարգանք չի առաջացնի այդ մարդու հանդեպ: Մարդը պետք է արժանապատվորեն կրի իր ցավը, այլ ոչ թե դա ի ցույց դնի բոլորին:


Եթե այսքանը հասկացանք, ուրեմն չարժի մեր ընդհանրական մարմնի վերքերի սարսափելի նկարները, ցեղասպանության տեսարանների նկարները տեղադրել ֆբ-ում: Ես դեռ էդպիսի նկարներ տեսնում եմ: Մասնավորապես` խաչված ու մերկ կանանց նկարը: 


Մի արեք դա, ժողովուրդ ջան: 


Եթե դա անում եք օտարներին տեղեկացնելու համար, ապա դա սխալ ու անընդունելի ձև է: տեղեկացնելու համար հոդվածներ տեղադրեք անգլերնով այլ լեզուներով, համապատասխան աղբյուրների հղումներ տեղադրեք, առաձին մարդկանց ճակատագրերի օրինակներ տվեք, ոչ թե սարսափազդու նկարներ տեղադրեք: 
Զգացմունքները որքան ավելի խոր են, այնքան ավելի զուսպ են արտահայտվում: Որքան ավելի ճչան` այնքան ավելի մակերեսային:

Նույն շարքից