Ամբիոնները նրա համար են, որ այնտեղից խոսեն և տարաբնույթ ճառեր ասեն: Նույնն է նաև ՄԱԿ-ի գագաթաղժողովի ամբիոնը՝ այստեղից միշտ խոսել են, խոսում են և դեռ էլի կխոսեն: Հարցը նրանում է, թե ինչքանով է համապատասխանում իրականությանը այն, ինչ ասում են բարձ ամբիոներից երկրների առաջնորդները:
Հետաքրքիր կլինի իմանալ, որ ՄԱԿ-ի գագաթաժողովներում երբևիցէ ամենաերկար ճառն արտասանել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն 1960 թ. սեպտեմբերի 26-ին: Այդ ճառը տևել է ուղիղ 4 ժամ29 րոպե և պաշտոնապես գրանցված է Գինեսի գրքում՝ որպես համաշխարհային ռեկորդ: Կաստրոն իր ճառի ողջ ընթացքում խոսել է առանց նախապես գրված տեքստի՝ միայն բանավոր խոսքով: Այդ արդեն հանրահայտ դարձած ճառի վերնագիրն էր՝ «Երբ որ վերանա թալանելու փիլիսոփայությունը՝ այնժամ էլ կվերանա պատերազմների գաղափարը»:
Պետք է նշել, որ այդ հիմնականում փաթեթիկ խոսքերով լի, դեմագոգիկ բնույթ կրող և իրականությունից բացարձակապես կտրված ճառը ոչ մի դրական դեր չունեցավ Կուբայի ճակատագրի համար: Երկու տարի հետո սկսվեց սովետա-ամերիկյան Կարիբյան ճգնաժամը, որը կարող էր ավատվել միջուկային պատերազմով: Իսկ հետագայում Կաստրոյի ղեկավարած երկիրը տասնամյակներ շարունակ ընկավ խորագույն տնտեսական ճգնաժամի մեջ: Այնպես որ, ինչպես հայտնի ասացվածքում է՝ միայն ժառով երկիր չէս պահի:
Աշխարհի ամենաերկար ճառը...