Բիզնես Հարցազրույց 

Եղբայրս ՀՀ վարչապետ չդարձավ. Սամվել Կարապետյան

analitik.am

«Տաիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը РБК–ի հետ զրույցում անդրադարձել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը գնելուն։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ձեռք բերել մի ընկերություն, որը հսկայական պարտքեր ունի՝ Կարապետյանն ասել է. «Ոչ, իհարկե, հասկանալի է, որ դա բարեգործություն չէ։ ՀԷՑ-ը լավ ընկերություն է` երկարաժամկետ ակտիվ, և մեր ղեկավարման ներքո ավելի լավը կդառնա»։

Հարցին` ճի՞շտ է, արդյոք, որ, բացի «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից, ՀԷՑ-ը գնելու առաջարկով իրեն դիմել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետը՝ Երևանում մեկնարկած ցույցերից հետո, գործարարը դրական պատասխան է տվել. «Այո, ՀՀ իշխանությունները խնդրել են այդ մասին»։

Սամվել Կարապետյանը հայտնել է, որ ներկայումս հաջողվել է փակել ընկերության ունեցած պարտքի 20%-ը, սակայն հրաժարվել է ասել՝ որքանո՞վ է ձեռք բերել ընկերությունը։

Նշենք, որ ՀԷՑ-ի պարտքը կազմում էր 220 մլն դոլար։

Այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը քաղաքական նպատակով, որպեսզի իր եղբայրը` Կարեն Կարապետյանը, դառնա երկրի վարչապետ: Գործարարը պատասխանել է․ «10 տարի է` այդ մասին գրում են, սակայն այդ տարիների ընթացքում ՀՀ վարչապետ նա չդարձավ։ ՀԷՑ-ի գնումը մեզ համար բիզնես է»:

Նույն շարքից