Բարի օր 

Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է

analitik.am

20-րդ դարի ամենահայտնի և նշանավոր ամերիկացի երգիչներից Էլվիս Փրեսլին այսօր կդառնար 81 տարեկան:

Փրեսլիին հաճախ կոչում էին «Ռոքն'ռոլի արքա» ("King of Rock and Roll")։ Նրա փառքը շարունակվում է մահվանից հետո։ Եղել է նաև կինոդերասան։

Ծնվել է Տուպելոում, Միսիսիպի, հետո ընտանիքի հետ տեղափոխվել Մեմֆիս, Թենեսի, երբ նա 13 տարեկան էր։ Նրա երաժշտական գործունեությունը սկսվեց 1954-ին, երբ սկսեց աշխատել Սեմ Ֆիլիփսի՝ Sun Records-ի հիմնադրի հետ։ Աշխատելով կիթառահար Սքոթի Մուրի և բասկիթառահար Բիլ Բլեքի հետ՝ Փրեսլին դարձավ ռոք երաժշտության վաղ տարածողներից մեկը։ RCA Victor-ը պայմանագիր կնքեց նրա հետ ի շնորհիվ գնդապետ Թոմ Փարկերի, ով զբաղվում էր երգչի գործերով ավելի քան երկու տասնամյակ։ Փրեսլիի առաջին RCA ձայներիզը՝ «Heartbreak Hotel», որը լույս տեսավ 1956 թվականի հունվարին, ԱՄՆ-ի համար մեկ հիթն էր։ Նա դարձավ ռոքն ռոլի արքան մի շարք հեռուստահաղորդումներից և հիթ-շքերթներից հետո։ Երգերի նրա առանձնահատուկ կատարումը և գրավիչ ներկայանալու ոճը՝ համադրված արտասովոր, ազդեցիկ գունավոր գծերի միախառնման հետ, որը համընկավ քաղաքացիական իրավունքների շարժման անկման հետ, նրան դարձրեցին հռչակավոր և հակասական։

1956 թվականի նոյեմբերին, նա առաջին անգամ հանդես եկավ «Love Me Tender» ֆիլմում։ 1958-ին զորակոչվում է բանակ։ Նա վերսկսում է իր ձայնագրման կարիերան երկու տարի անց՝ ներկայացնելով իր ամենահաջողված աշխատանքը , նախքան 1960-ականներին իր ժամանակը տրամադրելով հոլիվուդյան ֆիլմերին և դրանցում հնչող երգերի ձայնասկավառակների ստեղծմանը, որոնցից շատերը քննադատաբար ծաղրի էին ենթարկվում։ 1968-ին, կենդանի կատարմամբ համերգների 7-ամյա դադարից հետո, նա բեմ վերադարձավ բուռն կերպով, Էլվիսն, ով մեծ համերգ ունեցավ Լաս Վեգասում և գլխավորեց ամենաեկամտաբեր շրջագայությունների շքերթը։ 1973-ին Փրեսլիի համերգը ճանաչվեց արբանյակի միջոցով աշխարհում ամենաշատ հեռարձակված համերգը ՝ Այովայից մինչև Հավայան կղզիներ։ Մի քանի տարի շարունակ թմրանյութերի կախվածությունը հանգեցրեց նրա առողջական վիճակի վատթարացման, և նա մահացավ 1977 թվականին 42 տարեկան հասակում։

Նույն շարքից