1. Ջուրը միավորում է, ջուրը՝ բաժանում, բայց մարդկային զարգացման կենտրոնում է մնում: Ջուրը մարդկության ընդհանուր ժառանգության մասն է, և ռեսուրս, որը կարևոր է մարդու գոյատևման համար: Սակայն ջուրը մնում է սահմանափակ և խոցելի ռեսուրս:
2.2010 թ.-ին ՄԱԿ-ն ընդունելով մաքուր խմելու ջրից լիարժեք օգտվելու իրավունքը՝ որպես մարդու իրավունք, կարևորեց այն որպես իրավունք: Այն նաև վերահաստատեց մի շարք պարտավորությունների հիմնական շահագրգիռ կողմերի համար՝ հատկապես պետական: Դրանց պահանջներն են, որ բնակչությունը մուտք ունենա բավարար, անվտանգ և մատչելի ջրային ռեսուրսներին:
3. Չնայած տեղական ջրամատակարարման շարունակական բարելավումներին, իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ Եվրոպայի որոշ շրջաններում: Խնդիրները կապված չեն ջրային ռեսուրսների վատ կառավարման հետ և ազդում են հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կարիքների բավարարման վրա: Աշխարհի վեց բնակիչներից մեկը դեռ չունի մշտական ջուր ունենալու հնարավորություն: Ջուրը կարող է նաև հակամարտոթյան աղբյուր լինել:
4. Ինտենսիվ գյուղատնտեսությունը, արդյունաբերական գործունեությունը, կլիմայի փոփոխությունը և սպառողական սովորությունները, ինչպես նաև քաղաքականության սխալներն ու քաղաքականությունը կարող են հանգեցնել կոնֆլիկտային իրավիճակների: Մեր խորհրդարանական վեհաժողովի ուշադրությունը գրավել են լուրջ դժվարությունները, որոնք ունեն Ադրբեջանի է ոչ օկուպացված տարածքների սահմանամերձ շրջանների տեղական բնակչությունը, որը կախված է Լեռնային Ղարաբաղում գտնվող Սարսանգի ջրամբարից:
5. Սույն զեկույցը վերաբերում է այն խնդիրներին, որոնք ունեն վերը նշված շրջանները և ձգտում է առաջարկել պրագմատիկ լուծումներ, որոնք երկու հարեւան երկրների իշխանությունները կարող են ընդունել, որպեսզի օպտիմալացնեն ջրի կառավարման հարցն իրենց սահմանամերձ շրջաններում:
6. Որպես զեկուցող, ես պարտավոր եմ տեղեկացնել Վեհաժողովին, որ զեկույցը նախապատրաստելիս, ես միայն երկու փաստահավաք այցելություն եմ ունեցել, երկուսն էլ Ադրբեջան՝ 2014 թվականի դեկտեմբեր ամսին, և 2015 թ-ի օգոստոսին, որպեսզի կարողանամ կենսապայմանների փոփոխություններն անձանագրել տարբեր եղանակների ժամանակ: Ցավոք սրտի, ես չունեի հնարավորություն այցելել Հայաստան՝ հայկական պատվիրակության կողմից համագործակցությունը մերժելու պատճառով: Այն չընդունեց իրեն ուղղված հետևողական հրավերները՝ Վեհաժողովի գլխավոր քարտուղարի պաշտոնական նամակը, սոցիալական, առողջապահական և կայուն զարգացման կոմիտեների և իմ սեփական հրավերները: Ժամանակի սղության պատճառով ես պատրաստեցի այս զեկույցը՝ առանց հնարավորություն ունենալու այցելել Հայաստան:
2. Սարսանգի ջրամբար, ի՞նչ է ստատուս քվոն
2.1. Ջրամբարի մասին հիմնական փաստեր
7. Սարսանգը մեծ ջրամբարը, որը գտնվում է ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի տարածքում, սակայն 1993 թ.-ից դե ֆակտո վերահսկվում է Հայաստանի կողմից: Ջրամբարը ստեղծվել է 1976 թվականին այն ժամանակվա Խորհրդային Սոցիալիստական Ադրբեջանի Հանրապետության կողմից, երբ Թարթառ գետի վրա պատնեշ է կառուցվել: Այն գտնվում է լեռնային հովտում՝ ծովի մակարդակից 726 մետր բարձրության վրա, 125 մետր բարձրություն ունի և 575 մլն մ 3 ջուր պահելու կարողություն ունի: Ջրամբարի ափամերձ գծի երկարածությունը 50.25 կմ է:
8. Համակարգը նաև ներառում է ցամաքից կարգավորվող ջրամբար (մոտ 6 մլն խորանարդ մետր)՝ Մատաղիսում, որը գտնվող է հիմնական ջրամբարից մոտ 20 կմ ներքև: Սարսանգի ջրամբարի շահագործման համար Մատաղիսը կարևոր նշանակություն ունի, քանի որ ոռոգման համակարգը, ոռոգման ջրանցքները (հիմնական ջրանցք գումարած հյուսիսային և հարավային մասնաճյուղեր) այս կետից են հոսում: Մինչև 1994 թ. վերևի ջրանցքների ջուրն ազատ արձակվել է և օգտագործվել ոռոգման նպատակներով:
9. Սարսանգի ջրամբարի հիմնական նպատակը եղել է այս տարածաշրջանի բնակչությանը խմելու ջրով ապահովելը և բերրի հողերին ոռոգման ջուր մատակարարելը: Այն նաև էներգիայի հիմնական աղբյուր է (40% - ից 60% մատակարարում): Սարսանգի հիդրոէլեկտրակայանը նախատեսված է երկիրը էներգիայով ապահովելու, իսկ բնակչությանն էլ կենցաղային և ներքին օգտագործման համար ջուր մատակարարելու համար: Սարսանգի ջրի պաշարները մտահոգություն են առաջացնում Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղի 138 000 և Դաշտային Ղարաբաղի շուրջ 400 000 բնակչության շրջանում:
10. Սարսանգի ջրամբարի տարածքը հայկական կողմից օկուպացնելու արդյունքում այս տարածքում ապրող հարյուր հազարավոր մարդիկ զրկված են որակյալ խմելու ջրից: Մինչև Ադրբեջանի տարածք ներխուժելը, Սարսանգի ջրամբարը վեց մարզերում ավելի քան հարյուր հազար հեկտար բերրի հողի ոռոգման ջրով է ապահովել (Թերթեր, Աղդամ, Բարդա, Գերանբոյ, Եվլախ և Աղջաբեդի):
11. Այդ պատճառով ջրամբարի օգտագործումը չպետք է դիտարկել որպես առանձին հարց՝ աշխարհագրական և աշխարհաքաղաքական համատեքստից դուրս: Բնակչությանը ջրով ապահովելուն կարելի է և պետք է հասնել մի շարք միջոցների շնորհիվ, որոնք կնպաստեն տարածաշրջանում եղած ամբողջ ջրի ռեսուրսների կայուն կառավարմանը: