Գլխավոր Հայաստան Մամուլի ակումբ 

Հաշտարարների ինստիտուտը «մեռած» հիմնարկ է. Ալեքսանդր Ամարյան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Կոռուպցիան և հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում» թեմային նվիրված ասուլիսին կարծիքներ հայտնեցին Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Երեմ Սարգսյանը և  «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը:

Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի, Հայաստանը կոռուպցիոն ռիսկերի առումով մեծ ռիսկային վիճակում է գտնվում, ինչի արդյունքները հակակոռուպցիոն կազմակերպությունների բացահայտումների մասին զեկույցն են: Կոռուպցիոն ռիսկերը առկա են հատկապես քրեադատական գործընթացներում: Միաժամանակ հավելոլով, որ այս երևույթը հատուկ է բոլոր երկրներին:

«Կախված մենթալիտետից և սոցիալական վիճակից նաև որոշ դեպքերում կամքի բացակայությունից, սակայն հատկապես քրեական դատավարության ոլորտում չեմ կարող չասել, որ հատկապես վերջին շրջանում գոնե դատախազության և քննչական մարմնում կաշառքի տեսքով կոռուպցիան բավականին նվազել է»-, ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը , հավելելով, որ «շատ դեպքերում առավել խիստ պատիժ է միջնորդվում, կամ նշանակվում, որպեսզի յուրաքանչյուրն իրեն ապահովագրի այն կասկածից, որ ինքը գումար է վերցրել»:

Երեմ Սարգսյանը, կարծում է, որ «երբ դատական համակարգը ձերբազատվի կոռուպցիոն ռիսկերից, մնացած դեպքերում, մենք կարող ենք գործել առանց կոռուպցիայի և դատական համակարգը կլինի միակ զսպող օղակը, որը վերջնական արդար որոշումներ կայացնելու արդյունքում կարող է նպաստել այդ երևույթի վերացմանը»:

Մյուս բանախոս, «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը ևս համամիտ է, որ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը շատ են, որոնց մասին բերեց առկա օրինակներ:

«Մարդուն հիմնավորում են, որ իր գույքը դուրս է եկել քրեական օրենքով, գործի մասով մի դատարանը ներկայացնում է որոշում, իսկ ԴԱՀԿ-ի առաջին ատյանի դատարանը կայացնում է հակառակ որոշում, որը չի բողոքարկվում »,- նշեց Ամարյանը:

Նա որպես օրինակ բերեց Ռոման Իբոյանի գործը, որի դեպքում ներկայացրել է Վերաքննիչ դատարան և նմանատիպ մեկ այլ գործ նույնպես ներկայացվում է դատարան , սակայն առաջին գործը չի քննվում, իսկ երկրորդը քննվում է դատավոր Պետրոսյան Ամրահի կողմից: Մեկ այլ նմանատիպ  գործ է Ոսկու շուկայի՝ Արմեն Բաղդասարյանի հայտնի գործը, ով հետախուզման մեջ է, դատարանը ճանաչում էր նրան սնանկ և հայտարարում են հետախուզում, բայց քանի, որ գործը պետք էր շտապ ավարտել, դատարանը հայտնաբերում է միայն գույքը: Դատարանը վերսկսում է գործն առանց անձի, և գույքը վաճառում է: Գործը վարում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանը:

Բանախոսը ներկայացրեց նաև դատավոր Կարեն Չիլինգարյանի գործը, որով տարեց թոշակառուն, ով ունի հաշմանդամ կին և ստանում է 20 հազար դրամ թոշակ, Վերաքննիչ դատարան միջնորդություն է ներկայացնում՝ խնդրելով հետաձգել իր վճարումը, քանի որ հնարավորություն չունի վճարել, սակայն դատարանը ստիպում է որպեսզի նա  վճարի 50 հազար դրամ, այլապես դիմումը հետ է վերադարձվելու:

Ըստ պարոն Ամարյանի, դատարանները երկակի ստանտարդներ են կիրառում: Բանախոսը բողոքեց հաշտարարների ինստիտուտից, նշելով, որ անգամ դատավորներն են ասում, որ դա «մեռած» հիմնարկ է:

«Եթե դատավորները ուշքի չգան և ժողովրդին շարունակեն նայել որպես գումար աշխատելու օբյեկտ, ապա գնալով ավելի է վիճակը վատանալու», -ասաց Ամարյանը:

Հաշտարարության ինստիտուտը դեռևս կայացած չէ, համաձայնվեց Երեմ Սարգսյանը, հավելելով, որ դրան նպաստում է բնակչության ընկալելու հարցը: Դրա համար պետք է լայն լուսաբանում լիներ և փորձվեր գրականությունով ապահովել:

«Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին Սարգսյանը նշեց, որ կան բազմաթիվ նոր դատավորներ, ովքեր երբևէ կաշառք չեն վերցրել և հույսեր կան որ նրանք կարող են արդար որոշումներ կայացնել և այն հին կադրերը, ովքեր թաթախված են կոռուպցիոն երևույթի մեջ պետք է ձերբազատվենք»,-ասաց փաստաբանը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի գործունեությանը՝ Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ այստեղ երկակի մոտոցում է գործում, և դատարանները ովքեր սխալ վճիռ են կայացնում, երբևէ պատասխանատվության չեն ենթարկվել, օրինակ Եհովայի վկաներին պետությունը վճարեց 120 հազար եվրո դատավորի սխալ վճիռի պատճառով, իսկ վերջինս ոչ մի պատասխանատվության չենթարկվեց, եզրափակեց Ամարյանը:

Նույն շարքից