Օսկանյանը ոչ թե դիվանագիտություն, այլ փարիսեցիություն է անում, երբ, չբացառելով Քոչարյանի մասնակցությունն իր կուսակցությանը /թերեւս, որպես խորհրդի անդամ/, ասում է.
-Քոչարյանի հետ երբեք համատեղ ծրագերրի մասին խոսք լինել չի կարող:
Չէ` հա… սուտն էլ պետք է լավ փաթեթավորել, թե չէ ստի զռռոցից ականջներս այրվեց:
Եւ ուստի`
Հենց միայն նման մեկնարկը` ֆիասկոյի էներգետկա է…
Չէ` քաղաքականությունը հնարավորի արվեստ է, եւ Օսկանյանը կարող է եւ անկեղծ չլինել… բայց այն, որ Քոչարյանի անունը կապելով իր ծրագրին, այդ ծրագիրը կարող է տապալվել, հասկանում է անգամ Օսկանյանը… ու դա բառառում, արդեն իսկ լուրջ ցուցիչ է:
Զի Քոչարյանը Համլետի հոր ուրվականի նման ուղեկցել եւ ուղեկացելու ու եւս մեկ անգամ տապալելու է Օսկանյանի նորածնին հենց օրորոցում…
Դառնալով այն մատրիցան, որի շուրջ էլ Օսկանյանի եւ Քոչարյանի երազած համախմբումը չի կայանալու…
-ԻՐԱԿԱՆՈ`ՒՄ…
Զի եթե մի բան էլի է եղել` անվերջ կլինի, ասում է Կոելյոն. իսկ Օսկը տապալվելու հանճար ունի...
Հ.Գ. Էլ չասած, որ <նպատակի> շուրջ հավաքվողների միջեւ նպատակից դուրս այլ <նպատակներ> էլ կան….
Ինչպիսիք` հաջորդիվ:
Օսկանյանը ոչ թե դիվանագիտություն, այլ փարիսեցիություն է անում