Հարցազրույց 

Առանց հայերի միության և իր ինքնահռչակ ղեկավարի էլ հայությունն ակտիվ է.Մոսկվաբնակ գործարար

analitik.am

Այս օրհասական պահին հայությունը միավաբանված իր ֆինանսական և բարոյական աջակցություն է ուղղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, կոնգրեսականներ, դեսպաններ հանդես են գալիս ընդդեմ Ադրբեջանի հայտարարություններով՝ կոչ անելով դադարեցնել հակահայկական ագրեսիան, վերջ տալ բռնություններին ԼՂ խաղաղ ժողովրդի դեմ: Աշխարհի տարբեր անկյուններում հայերը հակաադրբեջանական ցույցերի ու խաղաղ միտինգների միջոցով փորձում են միջազգային հանրությանը հանել խորը թմբիրից:

Այս համատեքստում, թերևս լուռ է միայն Ռուսաստանի հայերի միությունը: Ինչո՞ւ: Հայկական ԶԼՄ-ներին հուզող այս և այլ հարցերին ի պատասխան, Ռուսաստանի հայերի մությունը տարածել էր հաղորդագրություն, որով փորձում է համոզել, թե ՌՀՄ-ի մասին կարծիքը թյուր է. «ԶԼՄ-ները, հետևողականորեն, չեն ցանկանում տեսնել և խոսել այն ահռելի աշխատանքի մասին, որը տանում է ՌՀՄ-ն և նրա ղեկավարը»: Հաղորդագրության մեջ ՌՀՄ նախագահի կատարած «ակնառու» գործերից նշվում է օրինակ, Ադրբեջանին ագրեսոր կոչելը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին դիմումը: Ապա երկար շարադրանքով, ի թիվս մի քանի մանր-մունր հայտարարությունների, ներկայացնում են Արա Աբրահամյանի «անձնուրաց» ֆինանսական վերաբերմունքն Արցախին:

Analitik.am-ն արդեն անդրադարձել է նրան, թե իրականում այս օրերին ինչով է զբաղված Աբրահամյանը՝ հիմք ընդունելով ռուսաստանաբնակ հայ գործարարների հայտնած տեղեկությունները, մասնավորապես հայտնելով, որ ՌՀՄ նախագահը գտնվում է ԱՄՆ-ում և փող է հավաքում իր կուսակցության համար: Ամեն դեպքում փորձեցինք ևս մեկ անգամ մոսկվաբնակ հայերից ճշտել, թե հայրենիքի համար այս կարևորագույն օրերին ինչ գործունեություն է ծավալում Ռուսաստանի հայերի միությունը:

«Ռուսաստանի հայերի միության գործունեությունն անգործություն կարող ենք որակել: Հերթական անգամ ապացուցվեց, որ այս կառույցն իր առաքելությունից շեղվեց ու ցածր գտնվեց: Հերթական անգամ  հայերիս համար պարզ դարձավ, որ ՌՀՄ կոչված է ծառայելու անհատի շահին ու զուրկ է կազմակերպական ունակություններից: Համախմբողի, առաջնորդողի իր բուն դերակատարությունը, այս օրհասկան օրերին ակամա թողնելով անհատ մարդկանց ուսերին, տաքուկ անկյունում է պատսպարվել: Տեղի հայերը շփոթված են, ամենուր անորոշություն է: Մարդիկ պատրաստ են համախմբել իրենց կարողություններն ի շահ Արցախի ու արցախցու, բայց չգիտեն ում դիմեն, ինչպես վարվեն: Ինչ վերաբերում է ՌՀՄ հայտարարությանը, այն կորակենք որպես անտրամաբանական ու անհեթեթ: Գուցե  Աբրահամյանն իրականում ծավալում է նշված գործունեությունը...գուցե: Բայց այս օրերին նրա ֆիզիկական ներկայությունը Մոսկվայում պարտադիր է: Արդարացված չէ այն տեսակետը, իբր նա ԱՄՆ-ում զբաղված է բարեգործական առաքելությամբ ի նպաստ ԼՂ-ի: Իր գործունեության տիրույթն առաջին հերթին այստեղ պետք է լիներ: Կարծում ենք, նրա ամերիկյան այցը տարապատե՞հ է»,- ասեցին մոսկվաբնակ հայ գործարարները:

Մոսկվաբնակ հայ գործարար Արտյոմ Վարդանյանն էլ նշեց, որ ամեն դեպքում, Մոսկվայի հայությունը, ի տարբերություն ՌՀՄ-ի, տեղում չի նստում: Անհատ մարդկանց հրավելով խումբ-խումբ ինքնակազմակերպվում են, վերլուծում իրավիճակը, քննարկում Արցախի օգնություն հասցնելու հարցը, որոշում կայացնում առաջնահերթությունից ու ԼՂ ժողովրդի անհրաժեշտությունից ելնելով:

«Այո, ի տարբերություն աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող հակաադրբեջանական ակցիաների, Մոսկվայում հայերս լուռ ենք: Պատճառը անտարբերությունը չէ, այլ լիդերի բացակայությունը: Դե, իհարկե, սա չի նշանակում, թե Աբրահամյանի խոսքը ամենածանրակշիռն է, և որ այն հարգողների թիվը զգալի կլինի: Պարզապես, կառույցի ենթադրյալ, հավանական հրավերին արձագանքողներ կգտնվեին, քանի որ տեղի հայերը, եթե չեն տեսել, գոնե լսել են միության գոյության մասին: Ամեն դեպքում, Մոսկվայի տարբեր հատվածներում մասնակցել եմ հայերի հավաքին: Երկու դեպքում էլ մասնակիցներս հավաքել ենք գումար` պարենի, հումանիտար և բժշկական միջոցների գնման համար: Երկու դեպքում էլ որոշվել է գնել ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա, որի կարիքը կա սահմանագծում: Մի խոսքով, առանց հայերի միության և իր ինքնահռչակ ղեկավարի էլ հայությունն ակտիվ է, գործում է, իր կարողություններն է համախմբում ի նպաստ ԼՂ-ի և այդ հերոսական ժողովրդին սատարելու հայրենանվեր գործին: Ինձ թույլ եմ տալիս բոլորիս անունից ասել` պարտավոր ենք »,-մեզ հետ զրույցում ասաց մոսկվաբնակ գործարար Վարդանյանը:

Նույն շարքից