«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Հարցազրույց 

Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա նոր սերնդի լավագույն քաղաքական գործիչ» կատեգորիայում

Քվեարկել այստեղ

Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին  ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը:

 

Անցնող 2013 թվականը հագեցած տարի էր, թե իր ներքաղաքական, թե արտաքին քաղաքական զարգացումների առումով: Այն կարելի է բնորոշել որպես ակտիվ որոնումների,անելիքների, քաղաքական ակտիվության, քաղաքացիական հասարակության դիրքերի ամրապնդման, երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծմանն ուղղված գործողությունների տարի: 2013 թվականին մեր երկիրը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախագահությունը, ինչը առավել նպաստեց միջազգային ասպարեզում մեր երկրի դիրքերի ամրապնդմանը:

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում երիտասարդների ակտիվությունը քաղաքական ոլորտում, արդյոք Հայաստանում անցնող տարում քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում զարգացում տեղի ունեցավ:

 

Յուրաքանչյուր ազգի խնդիրների լուծման ասպարեզում երիտասարդությունը մշտապես եղել է շարժիչ ուժերից մեկը: Ուրախալի է այն փաստը, որ ներկայումս Հայսատանի երիտասարդությունը ակտիվ և զգալի  դերակատարում է ստանձնել քաղաքական ոլորտում: Ընդ որում քաղաքական ասպարեզում հայ երիտասարդությունը  ոչ միայն բարձրաձայնում է մեր երկրի առջև ծառացած խնդիրները, այլև  ակտիվորեն ձեռնամուխ է լինում այդ խնդիրների լուծմանը, նոր ուղիներ է փնտրում մեր երկրի զարգացման համար: Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, ապա պետք է նշել, որ ինչպես 2012 թվականը, անպես էլ անցնող տարին Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կայացման և դրա դիրքերի ամրապնդման տարի էր: Այս տարի քաղաքացիական հասարակությունը կարողացավ իր ակտիվ մասնակցությունը դրսևորել երկրում կատարվող կարևոր գործընթացներում             դրանով իսկ նպաստելով առավել հիմնավոր և ամբողջական որոշումների կայացմանը: Կարծում եմ, որ մեր երկրի կայուն զարգացումը անհնար է առանց կայացած քաղաքացիական հասարակության, ուստի պետք է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցառումները քաղաքացիական հասարկարության ձայնը առավել լսելի դարձնելու համար:


Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական սերնդափոխության տեմպը Հայաստանում, արդյոք իշխանությունը նպաստում է քաղաքական սերնդափոխության իրագործմանը:

 

Հայաստանում քաղաքական սերնդափոխության տեմպերը նշանակալի են, ինչի մասին վկայում է մի շարք պատասխանատու ոլորտներում երիտասարդ գործիչների ներգրավածությունը: Իշխանությունը քաղաքական ոլորտում ոչ միայն ընդգրկում է երտասարդ գործիչներին, այլ, ինչը ավելի  կարևոր է,  ամեն կերպ նպաստում է երիտասարդ և ավագ գործիչների համագործակցության և փոխգործակցության ամրապնդմանը:


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին:

 

Գալիք 2014 թվականին բոլորին մաղթում եմ առողջություն, հաջողություն, եռանդ, հոգու ջերմություն, անսպառ սեր և աշխատանքային, գիտական  ու ստեղծագործական վերելքներ: Թող 2014 թվականը  մեր երկրի ու ժողովրդի համար լինի ոչ թե փորձի այլ իրագործումի տարի, թող յուրաքանչյուրի համար այն լինի խաղաղության, կայունության և ապահովության տարի:

Նույն շարքից