«ԱՍ» մրցանակաբաշխություն Հարցազրույց 

Հարցազրույց <> ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա  լավագույն հասարակական գործիչ» կատեգորիայում


Քվեարկել այստեղ

 

Ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ ՀՀ-ն 2013թ.-ին հասարակական ոլորտում:


Հայաստանի հասարակության առօրյա կյանքի զարգացումներին հետևելով կարելի է նկատել ոլորտի կոնսոլիդացման, ցանցերում աշխատող և վերլուծական ՀԿ-ների  ակտիվացման միտումներ: Շատ ՀԿ-ներ ձեռք են բերել հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ կառուցողական գործընկերոջ ստասուսը, շատացել են ՀԿ որոլորտի լուրջ մասնագիտական վերլուծական զեկույցները: Ողջունելի է այն փաստը, որ անցնող տարում շատ ՀԿ-ներ հստակեցրեցին գործունեության ոլորտը, ինչը թույլ տվեց օպտիմալ գնահատելու  հասարակական դաշտը, հստակորն դիտարկելու առանձին ՀԿ-ների գործունեությունը, իսկ փորձագետներին այդ մոտեցումը տվեց հնարավորություն  ՀԿ-ների հետ ավելի լայն և հասցեական  համագործակցություն հաստատելու համար:


Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իշխանություն-հասարակություն կապը, արդյոք Հայաստանում անցնող տարում քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում զարգացում տեղի ունեցավ:


Այս առումով կուզենայի խոսել մասնավորապես պաշտպանության ոլորտում մեր կազմակերպության կողմից արձանագրած նվաճումների մասին: Կազմակերպության գործուեության 22 տարիների ընթացքում աշխատանքի բերումով գործակցել ենք տարբեր պետական և կառավարական կառույցների հետ, ներկայացրել ենք լուծում պահանջող տարբեր խնդիրներ, հանդես ենք եկել նախաձեռնություններով և առաջարկներով: Այսօրինակ գործունեությունը հնարավորինս աշխատել ենք հիմնել մի քանի անգամ ստուգված և ճշտված փաստերով և ներկայացնել հիմնավոր լուծումների տարբերակներ:  Քայլ առ այլ մենք կարողացել ենք հասնել երկխոսության, կառուցել մեր կապը իշխանության հետ: Այսօր թե` ուժային կառույցները, թե` այդ ոլորտում աշխատող օրենսդիր և գերատեսչական մարմիները արդեն դրսևորում են հստակ վերաբերմունք դեպի իրականում աշխատող հասարակական կառույցները և լրջորեն համագործակցում են մեզ հետ տարբեր ձևաչափերով` խորհրդարանայկան լսումներ, աշխատանք տարբեր խորհուրդներում, հրապարակումներ, մշտադիտարկումներ, ամենամյա զեկույցներ և այլն: Կարծում եմ, այսպիսի առողջ համագործակցության գործոնը մեծագույնս նպաստում է քաղաքացիական հասարակության վերջնական ձևավորմանն ու հասարակական ոլոտի կայացմանը:


Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն ՀՀ-ում հասարակական գործունեությունն ակտիվացնելու և արդյունավետության աստիճանը բարձրացնելու համար:

 

Հասարակության մեջ միշտ կան տարբեր ակտիվ խավեր, իրականությունից դժգոհ, իրականությանն անտարբեր, ամեն բան մերժող խմբեր: Հասարակության հետ աշխատողների խնդիրն է օգտագործել այդ խմբերի ռացիոնալ հատիկը, համախմբել մարդկանց ճիշտ և արդյունավետ ուղղվածության շուրջ, տրամադրել նրանց տեղեկատվություն, ապահովել նրանց իրազեկությունը և այդ ժամանակ հասարակությունը ակտիվ քաղաքցու և պահանձատիրոջ իր վարքը կդրսևորի, գրագետ և ճիշտ պայքարելով իր իրավունքների համար, դրսևորելով իր հայրենասիրությունը, հիմնվելով  քաղաքացիական դրսևորումների նորմերին:


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում Հայաստանին և հայությանը:


Օգտվելով հնարաբորությունից շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծննդյան տոները: Մաղթում եմ մեր մայրերին առողջություն ու համբերություն, ծառայության մեջ գտնվող տղաներին` խիզախություն, ուժ ու կորով, ողջ հայ ժողովրդին մաղթում եմ արժանապատիվ կյանք իրենց հայրենիքում` ի բարրորություն մեր երկրի և ժողովրդի:

Նույն շարքից