Բարի օր 

Օրվա տեսահոլովակը. ԼՂՀ Պաշտպանության բանակի կայացման փուլերի մասին

analitik.am

Հայոց բանակի ստեղծումն ու անցած ուղին  անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման պատմական իրողության հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները միմյանց պայմանավորող են, և դժվար է պատկերացնել մեկն առանց մյուսի: Եվ մեկի և մյուսի համար ամեն ինչի սկիզբը եղավ 1988 թ. փետրվարը` սկիզբը Արցախի ազատության համար պայքարի, պետականության վերականգնման ու Ազգային բանակի ստեղծման: Հայոց բանակն իր կայացման ճանապարհին հայոց պետականության նման անցավ մի քանի դժվարին ու առանցքային փուլ: 

 

Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ: 

 

Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը: 

 

Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ այսօր: Սա բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման փուլ է:



Տեսահոլովակը դիտել այստեղ:

Նույն շարքից