Տնտեսություն 

Եվրասիական միությունը վտանգում է Հարավային Կովկասի տնտեսական ազատությունն ու զարգացումը. Փորձագետներ

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ժամանակին ԽՍՀՄ փլուզումն անվանեց «դարի աշխարհաքաղաքական մեծագույն աղետ», ձգտում է տնտեսական ու քաղաքական միավորումների շնորհիվ վերականգնել Ռուսաստանի ազդեցությունը, ինչը նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անվանում էր «բացառիկ շահերի ոլորտ»: Մոսկվան նաև ձգտում է հետխորհրդային միջավայրում վերջ դնել ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Չինաստանի ու տրանսազգային իսլամիզմի ազդեցության աճին:


Այս նպատակին է ծառայում Ռուսաստանի գլխավորած Եվրասիական միությունը: Այն ժամանակ, երբ Ադրբեջանն արդեն նախկինում հրաժարվել էր ԵՄ անդամակցությունից, Հայաստանի համար իրավիճակն ավելի բարդ է, իսկ նրա տարածքում տեղակայված են ռուսական զորքեր: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ու նրա եվրոպամետ դեմոկրատական շարժումը կտրուկ կորցրեց ազդեցությունը: Ներքին գործերի նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին ու Գեորգի Մարգվելաշվիլին դարձան երկրի վարչապետն ու նախագահը: Նրանք համարվում են նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետնորդներ, ով միլիարդատիրոջ իր ունեցվածքը ստեղծել է Ռուսաստանում: Հարավային Կովկասի երեք պետությունների ազգային շահերի թվում է սեփական ինքնիշխանության ու անկախության պահպանումը, Ռուսաստանի ազդեցության մերժումն ու հանուն անվտանգության, տնտեսական ազատության, սեփականության իրավունքի, հետագա ներդրումների, տնտեսական աճի, սոցիալական ու ինստիտուցիոնալ զարգացման հայացքն ուղղել դեպի Արևմուտք:


«Եվրասիական միության գաղափարն ավելի շատ խնդիրներ առաջացրեց, քան լուծումներ տվեց… ԵՄ հաջողություն կարող է համարվել մեկ առանձնահատկություն, որը չունի Եվրասիական միությունը՝ յուրաքանչյուր անդամի ցանկությունն ու պատրաստականությունը կիսել պատասխանատվությունն ու իշխանությունը»,- գրել է ռուս վերլուծաբան Անտոն Բարբաշինն ու նրա ամերիկացի գործընկեր Հաննա Թոբերնը:


Վկայակոչելով ընդհանուր արժեքների պատմությունն, ինչպես նաև Եվրոպայի ընթացիկ տնտեսական անեմիային՝ Պուտինը պնդում է, որ Եվրասիական միությունը ԵՄ համար ժամանակակից այլընտրանք կլինի: Նա խոստանում է, որ տարածաշրջանային ինտեգրացումը իրավահավասար հիմքերի վրա կլինի: Սակայն մինչ այդ պահը զարգացումները Եվրասիական միությունում Ռուսաստանի օգտին են ու վնասում են նախկին խորհրդային հանրապետություններին:


Բացի այդ, տարածված են անթափանցիկ կառավարումն ու կոռուպցիան: Բարբաշինն ու Թոբերնը գրել են. «Քանի որ սա ռուսական երևույթ է, Եվրասիական միությունը կարտացոլի Ռուսաստանի թերացումները՝ մարդու իրավունքների խախտում, ընտրական արդարադատության խախտում ու կոռուպցիա: Եվրոպական միության համեմատությամբ՝ Ռուսաստանը նույնիսկ ավանդույթներ չունի հետևել սահմանված կանոններին»:


Տուժել է նաև Եվրասիական միության անդամ երկրների առևտուրը, սակայն ոչ Ռուսաստանի: Ընդհանուր սակագինը, որը համաձայնեցվել է 2010թ.-ին. հիմնված էր Ռուսաստանի արտաքին սակագների վրա՝ նախքան մուտքը Համաշխարհային առևտրային կազմակերպություն: Այդ կերպ խիստ տուժեց Ղազախստանը: Վերջին երկու տարում նրա սակագները կրկնակի անգամ աճեցին: Հետագա հարվածը հարավկովկասյան պետություններինն է՝ հավանաբար, ավելացված արժեքի խառը հարկի ու ՀՆԱ մուտքերի բաշխման Եվրասիական միության համակարգի իրականացման եղանակով:

Նույն շարքից