Տնտեսություն 

Կօգնի արդյոք տուրքերի վերացումը հայ ադամանդամշակության վերածնունդին

analitik.am

Այս տարի դեկտեմբերի 2-ին հանդես գալով հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի բացմանը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ հույսեր կապեց ապագայում Մաքսային միությանը(ՄՄ) մեր երկրի անդամակցության հետ:


Վարչապետը նշեց, որ տրանսպորտային շրջափակման ու աղքատ բնական ռեսուրսների պայմաններում Հայաստանը «կայնուն տնտեսական աճով բաց տնտեսության մոդելի ստեղծման հնարավորություն չունի»: Եվ հավելել է, որ դրա հետ մեկտեղ, մենք նպաստավոր պայմաններ ունենք ներդրողների համար, այդ թվում նաև ռուս ներդրողների: Իրականությունն այն է, որ մենք չունենք ոչ նավթ, ոչ գազ: Սակայն կան մետաղական հանքեր ու ոչ հանքաքարային լեռնային ապարներ: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում  մետաղական հանածոների մասնաբաժինն այնքան էլ մեծ չէ: Սակայն մեր արտահանման հիմնական բաժինն ընկնում է հենց հանքաքարերին ու հիմնական մետաղական համաձուլվածքներին:Մետաղական հանքի վերամշակման ու պղնձի, մոլիբդենի և այլ մետաղների արտադրության մակարդակի բարձրացմամբ արժեքի տեսանկյունից արտահանումը կաճի: Հավելենք, որ ոչ հանքաքարային ապարների արտահանումը ամբողջությամբ չի կիրառվում:


Այնպես որ այս բնագավառում էլ խնդիրեներ կան: Ինչ վերաբերում է ներդրողների համար նպաստավոր պայմաններին, այստեղ ամեն ինչ այնքան էլ հուսադրող չէ: Նշենք, որ անցյալ տարին ինքնին բավական անհաջող էր այս առումով: Նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալը նվազեց մինչև 148,9 մլն դոլարի կամ  8,6 տոկոսով: Ուղղակի ներդրումների բացարձակ անկումը կազմեց 249,6 մլն դոլար (նվազեց 27.5 տոկոսով): Հետևաբար, վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր ներդրումների ծավալում 52,2 տոկոսից նվազեց մինչև 41.4 տոկոսի: Ամենավատ վիճակում էին Հայաստանի տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումները. ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել էր 62.1 տոկոսով: Ընդ որում, Ռուսաստանի մասնաբաժինը այս տեսակ ներդրումներում 13.0 տոկոսից աճել էր մինչև 27,4 տոկոսի՝  շնորհիվ համեմատաբար դանդաղ անկման (20.7 տոկոսով): Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյուքներով՝ ներդրումային ոլոտրում բացասական միտումները պահպանվում էին: Իրական հատվածում ընդհանուր ներդրումները տարվա կտրվածքով կրճատվել էին 62,1 տոկոս: Սա բավական բարդ գործոն է ապրանքների ու ծառայությունների հայրենական արտադրության զարգացման համար: Այժմ, ՄՄ Հայաստանի անդամակցության պայամաններում, որոշակի հույսեր կապված են ներկրվող ադամանդի մաքսային տուրքերը չեղյալ հատարարելու հետ: Բնական ադամանդի մշակման բնագավառում խնդիրները ծագել են տարիներ առաջ՝ Հայաստանում դոլլարի արժույթի անկումից հետո: Մեր շուկայից հեռացավ Lev Leviev Group հոլդինգի սեփականատեր, իսրայելցի ականավոր գործարար Լևի Լևաևը:


Հիշեցնենք, որ ավելի քան տաս տարի առաջ Լևաևը սեփականշնորհել էր «Շողակն» ձեռնարկությունը: Վերջինս դարձել էր ոլորտի առաջատար՝ մշակելով հիմնականում Իսրայելից ներկրվող ադամանդի 40 տոկոսը: Սակայն Հայաստանում դոլարի ամրապնդումից հետո իսրայելցի գործարարը վերջ դրեց Հայաստանում իր բիզնեսին: Հեռավոր 2003թ.-ին ռուսական «ԱլՌոսա» ընկերությունը Հայաստանին քվոտայի կարգով տրամադրեց 400 հազար կարատ չմշակված ադամանդ, սակայն մի շարք պատճառներով միայն մի մասն է մշակվում: Այսպես, թեև ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի Հայաստան բնական ադամանդի ներկրումը 2,5 անգամ աճել է, դրանց ծավալը հեռու է վերոնշյալ քվոտայից՝ միայն 92 հազար կարատ: Կօգնի արդյոք տուրքերի վերացումը հայրենական ադամանդամշակության վերածնունդին, դեռ պարզ չէ:


Կանխատեսումներ անելը հուսալի չէ: Ինչ արած, եթե անգամ էկոնոմիկայի նախարարը վերջերս խոստովանեց, որ ԵՄ ու ՄՄ առավելություններն ու թերությունները դեռ հաշվարկված չեն: Սակայն մեկ առավելություն կա. մաքսային տուրքի վերացմամբ Հայաստան ներկրվող ռուսական բնական գազի գինը կազմում է 189 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ գործող 270 դոլար փոխարեն: Հիշեցնենք, որ ռուսական գազի վերջին թանկացման պատճառով  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շտապեց հաստատել նոր սակագներ սահմանել ինչպես բնական գազի, այնպես էլ  էլեկտրաէներգիայի համար: Կվերանայվեն արդյոք սակագները, նույնպես դեռ պարզ չէ ...


www.news.am

Նույն շարքից