Բարի օր Իրավական 

Ներկայացված բողոքներից մեկի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ  նշեց, որ իրենց նպատակը ոչ թե Եվրոպական դատարանում հաղթելն է, այլ Հայաստանի դատարաններում արդարության հասնելը. «Եվրոպական դատարանի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ եթե պետությունները մարդու իրավունքները չեն պաշտպանում՝ Մարդու իրավունքների կոնվենցիայով նախատեսված իրավունքները, ինքը դա արձանագրի, բայց այն երբեք չի նախատեսված որպես չորրորդ ատյան, կամ որպես ատյան, որը պետք է պետական լինի կամ փոխարինի պետական դատարաններին: Մեր վերջնական նպատակն այն է, մենք հույս ունենք, որ Եվրոպական կոնվենցիայում նախատեսված բոլոր իրավունքները ոչ միայն այս գործով, այլ մնացած այլ գործերով կպաշտպանվեն ոչ միայն այս դատարանում, այլ նաև հայկական դատարանների կողմից»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչի Ռոբերտ Քոչարյանը ներկա չի դատական նիստին, Օրբելյանը նշեց, որ քանի որ կար մեծ  ռիսկ, որ նիստը կհետաձգվի կամ կընդհատվի, հետևաբար նիստին ներկա գտնվելը նպատակահարմար չի եղել. «Ինչ-որ մի փուլից, հաջորդ նիստին գուցե ինքը ներկա կգտնվի»:

Օրբելյանը նշեց, որ իրենց ներկայացված  բողոքներից մեկի քննության ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ներկա կգտնվի:

Նույն շարքից