Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս այլ տեղեկություններ չհայտնեց՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվական կայքերից մեկը հրապարակում էր կատարել, որում ասվում էր, թե Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը նույնպես ներգրավված է եղել հունվարի 29-ին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին:
Այս լուրի կապակցությամբ հաղորդագրություն տարածեց նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը, ով նշել էր, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: