Բարի օր Իրավական 

Օսիպյանը ցուցմունք տվեց. Նա դեմ է, որ համաներումը տարածվի Սասնա ծռերի անդամների վրա

Ես կորցրել եմ ընկերներ, եթե չլինեին իմ կորցրած ընկերները, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ: Այսօր՝ փետրվարի 6-ին, դատարանում հայտարարեց ՀՀ ոստիկանապես Վալերիյ Օսիպյանքը, ով դեմ է որ Սասնա ծռեր խմբի անդամների վրա համաներումը տարածվի:

Օսիպյանի խոսքերով, յուրաքանչյուր մարդ պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը:

Այն բանից հետո, երբ Ոստիկանապետը, պատասխանելով դատարանի ճշտող հարցին, հայտարարեց, որ առարկում է խմբի անդամների վրա համաներման տարածմանը, դահլիճում կրքերը բորբոքվեցին:

Հավելենք, որ Օսիպյանը դատարանից հեռացավ առանց լրագրողների հետ խոսելու:

Նշենք, որ այսօր դատարանի հարցերին է պատասխանելու նաև ՊՊԾ գնդի գրավման ժամանակ փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Եղիազարյանը, ով ևս մի քանի օր պահվել է գնդում:

Նույն շարքից