Բարի օր Իրավական 

Քոչարյանը շարունակում է մարզվել և արդեն հնարավորություն ունի տեսակցելու հարազատների հետ. Փաստաբան

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի հարազատներն այժմ հնարավորություն ունեն տեսակցելու նրան օրենքով սահմանված կարգով ու քանակությամբ: Այս մասին լրագրողներին հայտնեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե շարունակում է արդյո՞ք Քոչարյանը մարզվել, Ալումյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ վերջինս օրվա մեջ շատ քիչ ժամանակ ունի դրա համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքներն ու ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կալանքը թողնելով ուժի մեջ: Այս դատավճիռը պաշտպանական կողմը բողոքարկելու է և՛ Վճռաբեկում, և՛ ՄԻԵԴ-ում:

Նույն շարքից