Բարի օր Իրավական 

Նախկին պատգամավոր Շշի Մելոյի ռեստորանում միջադեպի մասնակիցներից ևս մեկը մահացել է

analitik.am

Փետրվարի 10-ին, Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցների արդյունքում մի խումբ անձանց հետ հրազենային վնասվածք ստանալու հետևանքով:

Ջ. Հարությունյանը նախկին պատգամավորի ազգականն էր:

Մանրամասն՝ shamshyan.com 

Նույն շարքից