Բարի օր 

Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է. Ինչ պայմաններում է պահվում երկրորդ նախագահը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Թաթոյանը նշել է, որ երկրորդ նախագահի գործով իր ղեկավարած կառույցում նախաձեռնված է ընթացակարգ, վարույթ, իրենք կապի մեջ են փաստաբանների հետ. «Ես նշել եմ, որ այցելել եմ Քոչարյանին, տեղի է ունեցել առանձնազրույց, քննարկումներ: Քննարկումը շարունակվում է, տարբեր հարցեր են բարձրացված: Օրինակ բարձրացված է ընտանիքի անդամների հետ տեսակցության հարցը, որով մենք ակտիվ զբաղվում ենք»:

ՄԻՊ-ը նշեց, որ արգելանք կա տեսակցությունների մասով, սակայն իրենց կատարած աշխատանքների արդյունքում հանդիպումներ եղել են:

Թաթոյանը նշեց, թե իրենց համար նշանակություն չունեն այն հասարակական ընկալումները, որոնք կան անձի վերաբերյալ, թե ով է հանցանքի կատարման մեջ մեղադրվողը. «Մենք աշխատում ենք օրենքով մեր առաջ դրված խնդիրներին համապատասխան»:

Հարցին, թե ինչ պայմաններում է պահվում Քոչարյանը, ՄԻՊ-ը նշեց, որ վերջինս մենակ է խցում. «Վերաբերմունքից նա դժգոհություններ չունի, սակայն խցերը փոքր են»:

 

  • 152
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    155
    Shares

Նույն շարքից